Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 2 զոհ, 2 ծանր վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 06 OL 636 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արալես գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, նույն գյուղի բնակիչներ, 18-ամյա Հովհաննես Ալավերդյանը, 19-ամյա Յուրիկ Պետրոսյանը, 17-ամյա Արթուր Գաբրիելյանը և 18-ամյա Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Վիրավորներից Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը հիվանդանոցում մահացել են:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



