Հուլիսին, ըստ վիճակագրության, մրգերի գները նվազել են 29.1 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա հունվարին արձանագրված գնաճին հաջորդող ամիսներին գների նվազման միտում է արձանագրվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետությունում հուլիսին հունիսի համեմատ մրգերի գները նվազել են 29.1 տոկոսով: Նրա խոսքով՝ կարտոֆիլը էժանացել է 10.7, հավկիթը՝ 5.3, հացամթերքը՝ 0.3, մսամթերքը՝ 0.7, ձկնամթերքը՝ 0.4 տոկոսով: Սուրճը, թեյը, կակաոն էժանացել են 0.2, շաքարավազը՝ 2.5 տոկոսով:
Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ հրուշակեղենի գնաճ է արձանագրվել 0.3 տոկոսով: 0.2 տոկոսով աճել են ոգելից խմիչքի և ծխախոտի գները:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



