Երևան, 01.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ է ասում մարդու ծննդյան օրը նրա մասին

ԼԱՅՖ

1. #1- Համար 1: Սրանով ամեն ինչ ասված է: Այս օրը ծնված մարդիկ ստեղծագործող են, կրեատիվ, յուրօրինակ և չափազանց անկախ: Մի կողմից՝ նրանք ինքնավստահ մարդիկ են, որոնք օրինակ են ծառայում մյուսների համար, մյուս կողմից՝ ինդիվիդուալիստ են և էգոիստ, ովքեր պատրաստ չեն հաշվի նստել մյուսների կարծիքի հետ: Նրանք հաճախ են հանդես գալիս լիդերի և նախաձեռնողի դերում: Նրանք բավական ամբիցիոզ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նպատակին հասնելու համար: Նրանց բացասական հատկանիշներից են իմպուլսիվությունը և համառությունը: Նրանց հաճախ դժվար է հարազատներին ցույց տալ իրենց զգացմունքների խորությունը:

2. #2- Այս օրը ծնված մարդիկ առանձնանում են զգացմունքայնությամբ: Նույնիսկ իրենց կյանքում մեծ դեր չունեցող մարդկանց խնդրանքը նրանք անուշադրության չեն մատնում: 2-ը հավասարակշռության և ամուր կապի սիմվոլ է: Նրանք լավ բիզնես գործընկերներ են, կոլեգաներ և կյանքի ուղեկիցներ: Սիրային պատմություն, որ նման է հեքիաթի. սա նրանց հարաբերությունների մասին է: Այս մարդիկ հրաշալի դիվանագետներ են՝ անկեղծ, դաստիարակված: Սա նաև նկարիչների և ռոմանտիկների թիվն է: Նրանք հրաշալի աշխատում են թիմում, բայց միևնույն ժամանակ՝ հակված չեն նախաձեռնություն ցուցաբերել և չեն սիրում ուշադրության կենտրոնում հայտնվել: Նրանք հակված են նաև դեպրեսիայի մեջ ընկնելու:

3.#3- Այս թիվը գեղարվեստական պատկերացման, ստեղծագործ ինտելեկտի, հաղորդակցվող լինելու նշան է: Սա փոխգործակցության և նեյտրալության նշան է: Այս օրը ծնվում են լավատես մարդիկ, ովքեր կարողանում են երջանիկ լինել և վայելել կյանքը: Նրանց բնորոշ է մշտական սիրահարվածության վիճակը: Նրանք հումորի շատ լավ զգացողություն ունեն, լավ ինտուիցիա, որի շնորհիվ միանգամից առանձնացնում են առավել կարևոր մտքերն ու մտահղացումները: Նրանց կարծիքին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Տխրության պահերին նրանք հակված են դեպրեսիայի, փոքր խնդիրներին մեծ նշանակություն տալու:

4. #4- Պատասխանատու, բարի, լուրջ, հուսալի մարդիկ, ովքեր չեն վախենում բարդ խնդիրներից և անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հաջողությամբ լուծեն: Նրանց հաճախ են դիմում օգնության խնդրանքով, ինչի հանդեպ նրանք անտարբեր չեն մնում: Այս օրը ծնված մարդիկ հրաշալի գործնական համբավ ունեն: Թվում է, թե չկա որևէ գործ, որը նրանք անել չեն կարող: Նրանցից շատերը ճշգրիտ գիտությունների նկատմամբ հակում ունեն: Նրանք սթափ են վերաբերվում բոլոր անհաջողություններին՝ դրանք ընդունելով՝ որպես անխուսափելի կենսափորձ: Սեփական սխալներից նրանք կարողանում են ճիշտ եզրակացություններ անել: Ցանկացած դժվարություն և խոչընդոտ նրանց ստիպում է առանց ուժերը խնայելու հասնել ցանկալիին:

5.#5- Սա ազատության սիմվոլն է: Նրանք շփվող են, հետաքրքրասեր և ունիվերսալ: Այս օրերին ծնված անձինք հակված են միստիկայի: Նրանց հետաքրքրում է անհայտ, տարօրինակ յուրաքանչյուր բան: Նրանց խորհուրդ է տրվում շտապ հետևություններ չանել և չարագացնել իրավիճակները:

6. #6- Սա սիրո և միմյանց հասկանալու, ազնվության և հավատարմության, ընկերության, ընտանիքի նշանն է: Նրանց մոտ շատ զարգացած է պատասխանատվությունը, գեղարվեստական ունակությունները, հումանիտար գիտությունների նկատմամբ հակումը: Նրանք մեծահոգի են, օգնում են մյուսներին խորհուրդներով, նաև գումարով: Նրանք շատ լավ ընկերներ են, ում կարելի է վստահել ամենակարևոր գաղտնիքները: Այս թիվը կապված է նաև խանդի հետ: Նրանք բավականին համառ են:

7.#7- Սա խելացիության նշան է, որը հաճախ գերակշռում է զգացմունքներին: Նրանք շատ են սիրում կարդալ, պատրաստ են անընդհատ սովորել և իրենց կյանքը կապել ինտելեկտուալ գործունեության հետ: Գիտության մեջ մեծ պոտենցիալ ունեն: Նրանց բացասական հատկանիշներից են փակվածությունը, վեճերի հակվածությունը, սարկազմը, մեկուսացվածության հակումը, համառությունը:

8.#8- Նումերոլոգիայում սա իշխանության, կառավարման սիմվոլն է: Նրանք հաճախ են իրենց գտնում քաղաքականութան մեջ, դառնում են կառավարման փորձագետներ: Երազում են հասնել համընդհանուր ճանաչման: Խղճի խայթի զգացողությունը նրանց հատուկ չէ: Նրանց բացասական հատկություններից են ամբիցիոզ լինելը, չորությունը:

9.#9- Նրանց մոտ շատ լավ զարգացած է գրելու ընդունակությունը: Լավ ընկերներ են, կյանքի ռոմանտիկ ուղեկիցներ, հետաքրքրված գործընկերներ: Նրանց հատկություններից մեկն առատաձեռն լինելն է: Հեշտ են ներում: Պատասխանատու աշխատակիցներ են: Նրանց պակասում է սեփական գումարներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը:

10. #10- Ամենահակասական թվերից մեկն է: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Սա նրանց հատուկ նշանաբաններից է: Նրանք սովոր են պարզ և ուղիղ գործողությունների դիմել, խուսափում են ինտրիգներից, միշտ ընտրում են ամենապարզ և շիտակ ճանապարհը: Պարզ հոգի և մեծ սիրտ ունեն: Միշտ գրավում են մարդկանց ուշադրությունը:

11. #11- Այս օրը ծնված մարդիկ դեռ մանուկ հասակից ընտրում են ներքին զարգացման ճանապարհը: Նյութական արժեքները նրանց հետաքրքրում են ամենավերջում, առաջին հերթին հոգ են տանում իրենց հոգու մասին: Նրանք շատ լավ են հասկանում բառի ուժը, այդ պատճառով էլ զգուշությամբ գնահատում են այն, ինչ ասում են: Նրանց պետք է ուշադիր լսել:

12.#12- Նրանք կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն և անմար էներգիա: Նրանք կարող են աշխարհը դարձնել ավելի լավը:

13.#13- Ամենավիճելի թվերից մեկն է: Այս օրը ծնված մարդիկ որևէ մեկին չեն կարող անտարբեր թողնել: Այս թիվը կրողները միշտ ձգտում են կատարելության, նրանց կյանքում միշտ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքի վայրում: «Ստաբիլություն» բառը նրանց բառապաշարից չէ: Նրանց բացասական հատկություններից մեկը շրջապատի նկատմամբ անտարբերությունն է: Մեծ վեճից հետո հազվադեպ են երկրորդ շանս տալիս: Բավական ալարկոտ են, ինչը նրանց խանգարում է հասնել ցանկալի արդյունքի:

14.#14- Այս մարդիկ հավատում են բացարձակ ազատությանը՝ առանց որևէ սահմանափակումների: Պետք չէ փորձել նրանց առաջ սահմանափակումներ դնել: Այդ դեպքում նրանք ձեր կյանքից առհավետ կհեռանան: Նրանք բավական բռնկուն են: Զայրույթի պահին իրենց չեն վերահսկում, ինչի համար հետագայում զղջում են: Հեշտ են սիրահարվում: Այս մարդկանց անհրաժեշտ է զգուշությամբ վերաբերվել ֆինանսներին:

15.#15- Այս օրը ծնված մարդիկ բազմաթիվ բնատուր տաղանդներ ունեն: Ամենադժվար խնդիրները լուծելիս նրանց հաճախ չեն բավարարում համբերությունն ու ներքին կարգապահությունը: Նրանք սրտին շատ մոտ են ընդունում ցանկացած դժվարություն և խնդիր: Սակայն սովոր չեն բացահայտ արտահայտել իրենց դժգոհությունը, նախընտրում են լռել: Նրանք չափազանց զգացմունքային են և հիվանդագին են ընդունում նույնիսկ ամենափոքր քննդատությունը: Նրանք շատ լավ են հասկանում ուրիշի ցավը:

16.#16- Այս մարդիկ խորը մտածողներ են: Նրանք պատասխանատու են, դաստիարակված, անկախ: Հրաշալի ինտուիցիա ունեն: Չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը: Սակայն տարիներ անց դառնում են առավել փակ, քիչ շփվող, զգուշավոր:

17.#17- Համբերատար են: Ֆիզիկական ամուր կարողություններ ունեն: Անկեղծորեն արտահայտեք ձեր սերն ու քնքշանքը նրանց նկատմամբ: Նրանց համար շատ դժվար է հաշտվել մերժման հետ: «Ոչ» բառը նրանց նույն վայրկյանին դարձնում է զայրացած և նույնիսկ՝ ագրեսիվ: Սիրում են մեծ ուշադրություն իրենց նկատմամբ:

18.#18- Նրանք արդարության մարտիկներ են: Պատրաստ են մինչև վերջ պայքարել ոչ միայն՝ իրենց հետաքրքրությունների համար, այլև՝ ընկերների և աշխատակիցների: Ցանկացած դեպքում հույս են դնում բացառապես իրենց անձնական փորձի և գիտելիքների վրա, հազվադեպ են ականջալուր լինում մյուսների կարծիքին: Սա ի ծնե արիստոկրատների թիվն է: Ամեն ինչ կանեն իրենց համբավը վերականգնելու համար: Սիրային հարաբերություններում ամենաբարձրը գնահատում են փոխադարձ վստահությունը: Նրանք խորը զգացմունքային կապ ունեն իրենց մայրերի հետ:

19.#19- Ինչ ցանես, այն էլ կհնձես: Այս արտահայտությունը շատ լավ ներկայացնում է այն ճանապարհը, որն ընտրել են այս օրը ծնված մարդիկ: Նրանք պետք է շատ ուշադիր լինեն այն ամենին, ինչ ասում և անում են:

20.#20- Տանել չեն կարողանում միայնութունը. որքան շատ մարդ շրջապատում, այնքան լավ: Հավատարիմ ընկերներ են, հրաշալի աշխատում են թիմում: Սիրում են աղմկոտ համերգներ, վայրեր: Ուրախ են, նախաձեռնող, ռոմանտիկ: Սիրում են երաժշտություն և պարեր, մեծ ստեղծագործական պոտենցիալ ունեն: Հեշտ են ընկնում ուրիշների ազդեցության տակ:

21.#21- Սիրում են կյանքը: Պատրաստ եմ ամեն օր շնորհակալություն հայտնել ճակատագրին իրենց կյանքի ամեն օրվա համար: Կենտրոնացած են գումարների վրա, որոնք ակնհայորեն սիրում են նրանց: Շատ լավ տնտեսագետներ, բանկիրներ և ֆինանսիստներ են դառնում: մեծ նշանակություն են տալիս հասարակության շրջանում իրենց համբավին:

22.#22- Սիրում են սովորեցնել մյուսներին: Լայն աշխարհայացք ունեն: Չեն վախենում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց ասած բառերի, արարքների համար: Նրանց անպայման պետք է գովել և հաճոյախոսություններ անել, ինչից նրանք ուղղակի ծաղկում են: Նրանք կյանքում հաջողության են հասնում ոչ պատահաբար լարված աշխատանքի շնորհիվ:

23.#23- Այս մարդիկ հակվածություն ունեն արկածների և միշտ առաջ ընթանալու նկատմամբ: Նրանք համարձակ են, ձգտող, իմպուլսիվ, շփվող: Բիզնեսում հաջողություն ունենալու մեծ պոտենցիալ ունեն, հաջողակ են լինում ֆինանսական ոլորտում, ինչպես նաև՝ նորարարությունների ոլորտում: Բազմաթիվ տաղանդներ ունեն, ինչի շնորհիվ կարող են իրենց դրսևորել տարբեր մասնագիտություններում: Լի են լավատեսությամբ, էնտուզիազմով և հետաքրքրությամբ: Կյանքում նրանց համար ամենակարևորն ազատությունն է, չեն սիրում որևէ մեկին բացատրություն տալ: Նրանց կյանքը չի կարելի հեշտ համարել:

24.#24- Սա անվտանգության և հավատարմության սիմվոլն է: Շատ ուշադիր են և զգուշավոր: Մինչև ամենափոքր քայլն անելը նրանք հավասարակշռում են թեր և դեմ գնահատականները, գնահատում հնարավոր հետևանքները և միայն դրանից հետո որոշումներ կայացնում:

25.#25- Նրանց կյանքը ղեկավարում է ինտուիցիան: Նրանք նաև որոշակի միստիկա ունեն: Շատ զգացմունքային մարդիկ են: Եթե այս մարդիկ վերջին պահին որոշում են փոխել իրենց որոշումը միայն այն պատճառով, որ վերջին պահին ինչ-որ վատ բան են զգացել, ավելի լավ է լսել նրանց՝ առանց պատճառների բացատրության:

26.#26- Սրանք ամենահավատարիմ ընկերներն ու ամուսիններն են: Նրանք կամային բնավորություն ունեն, մեծ էներգետիկա, ղեկավարելու տաղանդ: Անսահման իշխանության նկատմամբ հակում ունեն: Սիրում են կարգուկանոն:

27.#27- Այս օրը ծնված անձինք հաճախ են իրենց գտնում բժշկության և առողջապահության ոլորտում: Ինտուիտիվ են, զգացմունքային, ընդունակ են ցավակցության: Երբեք չեն հիասթափվում, դասեր են քաղում կյանքի փորձից, և կարող են ամեն ինչ նորից սկսել տապալվելուց հետո: Անհամբեր են:

28.#28- Այս թիվը խորհրդանշում է օրենքը: Այս մարդիկ պատասխանատվության մեծ զգացում ունեն: Բոլորին կարգուկանոնի և նախատեսված կանոններին հետևելու կոչ են անում: Կարող են լինել հրաշալի դատավոր կամ աշխատել օրենսդիր ոլորտում: Երբեք չեն ընդունում իրենց մեղքն ու հակված են շրջապատի նկատմամբ մշտական մեղադրանքներ հնչեցնելու:

29.#29- Այս օրերին ծնված մարդիկ խաղաղարար են, դիվանագետ, ինչպես նաև՝ խարիզմատիկ և արկածներ փնտրող: Կյանքում նրանք հաջողակ են ֆինանսական առումով: Անձնական կյանքում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել. միշտ սիրահարվում են ոչ ճիշտ մարդկանց:

30.#30 Այս մարդիկ գործնական են, անկախ և ուժեղ կամք ունեն: Հրաշալի հիշողություն ունեն, կարողանում են լավ կենտրոնանալ՝ «անջատվելով» շրջապատող իրավիճակից: Նրանց ինտելեկտի հնարավորությունները մեծ են, իսկ սկզբունքայնությունն ու ուղեղի արագ աշխատանքն օգնում են գլուխ հանել ամենաբարդ իրավիճակներից: Նրանց կյանքը լի է իրադարձություններով:

31.#31- Նպատակասլաց և անկախ մարդիկ են: Բաց չեն թողնում կյանքի ընձեռած և ոչ մի հնարավորություն: Ցանկացած գործ, որը նրանք ցանկանում են գլուխ բերել, անպայման կհասցնեն կատարելության: Նրանք գնահատում են ստաբիլությունն ու հավատարմությունը:

 

«Սասուոլոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը․ համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը սկսեց ռшզմական գործողությունը․ ԱրաղչիԻրանը ցանկանում է բանակցություններ վարել․ ես համաձայնել եմ դա անել․ Թրամփ Ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում․ Դմիտրի Ուլյանովը՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարության մասինՈչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունեցել ենք․ 48 առաջնորդ մեկ հшրվածով nչնչացվել են․ ԹրամփԻրանի պատասխան հարվածներից տուժել է Մերձավոր Արևելքի 10 երկիր. ՏԱՍՍ Իրանում տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Մեր nւժերն ինտենսիվ հшրվածներ են հասցրել Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու«Միլանը» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը Իրանական անօդաչուները հարվածել են Աբու Դաբիի ռազմածովային բազային. հրդեհ է բռնկվելԻրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունՉինաստանը քննադատել է Իրանի վրա հարձակումը Պակիստանը հայտնել է ավելի քան 400 աֆղանցի զինվորականի զոհվելու մասին Քաղաքացին վիճել է կնոջ հետ, այնուհետև վիճաբանություն է սկսվել նրա և կնոջ հարազատների միջև․ կան ձերբակալվածներՆիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությանը. նոր մանրամասներ խնջույքիցՈ՞վ կգլխավորի Իրանը այաթոլլա Խամենեիի մահվանից հետո Իրանի զինվшծ nւժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ nչնչացնելու թշնամnւ բազաները և հիասթափեցնելու թշնամիներին․ ՓեզեշքիանԲահրեյնում իրանական հшրվածից վնաuվել է Crown Plaza հյուրանոցը ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումԹրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից. GuardianՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըԱլիևը ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ, սակայն չի դատապարտել նրա սպանությունըՍարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էՀորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենքՀաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Գյումրիում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանԱռավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված իրավիճակի մասին ԱՄՆ-իում անցկացված RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է ծեծկռտուքի Բախվել են մարդատար «Գազել»-ը և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ Պուտինն արձագանքել է Գերագույն առաջնորդ Խամենեիի սպանությանը Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ եղանակն այս օրերին Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ ԶաքարյանՆոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում Շղթայական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին, բախվել են «Honda», «BMW», «Audi» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաներԻրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի դեմ