«Շունը տիրոջը չի ճանաչում». ով է զայրույթի պատասխանատուն
ԲԼՈԳԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր կառավարության շենքի դիմաց են հավաքվել քաղցրաշենի խաղողագործները, ովքեր պահանջում են, որպեսզի Քաղցրաշենի գործարանը վճարի մթերված խաղողի գումարը:
Իսկապես որ Հայաստանում բարդ ժամանակներ են: Գյուղացին իր խաղողը հանձնում է մասնավոր ընկերության, սակայն գումարը պահանջում է կառավարությունից:
Այս մարդիկ մեղք չունեն, այս մարդկանց չկրթողներն են մեղավոր (չկրթված լինելը դեռ անգրագետ չի նշանակում):
Գյուղացիներից մեկն էլ բողոքում էր, որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ այսպիսի բարդ իրավիճակում էլեկտրաէներգիայի գումար է գանձնում: Այս պարագայում ևս խնդիրը նույն է. գյուղացին ծառայություն գնելու պայմանագիր է կնքում մասնավոր ընկերության հետ, բայց պահանջում պետությունից:
Իրոք որ, բարդ ժամանակներ են, «շունը տիրոջը չի ճանաչում»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



