Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու են Սոֆի Դևոյանը և Լուսին Վարդանյանը դուրս մնացել «Երանի» սերիալից

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ամիսներ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր ղեկավարությամբ իր նոր եթերաշրջանը սկսեց «Երանի» սերիալի մեկնարկով, որի սցենարիստն է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորը՝ Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Որքան էլ սերիալում ճանաչված ու սիրված արտիստներ են ներգրավված՝ Հարություն Մովսիսյան, Գոհար Իգիթյան, Գարիկ Չեփչյան, Սոֆի Դևոյան, Շուշաննա Թովմասյան, Լուսին Վարդանյան,  այնուամենայնիվ, ասել, որ սերիալը մեծ հաջողություն ունեցավ, սուտ կլինի, քանզի այն սերիալասեր հեռուստադիտողներից քչերին «սովորեցրեց» «Կենտրոն» հեռուստաընկերության տեղը:

Ալինա Մարտիրոսյանի սերիալից դուրս գալուց հետո օրերս նկատելի դարձավ, որ բացակայում են Սոֆի Դևոյանի և Լուսին Վարդանյանի մարմնավորած կերպարները: Կան խոսակցություններ, որ այս դերասաններին ուղղակի ձանձրացրել են կերպարների միապաղաղությունն ու ոչինչ չասող ներկայությունը:

Aysor.am-ը կապ հաստատեց Սոֆի Դևոյանի հետ՝ հետաքրքրվելով սերիալից դուրս մնալու իրական պատճառների մասին:

«Ֆիլմի սցենարն ընթացքում հատուկ փոխվեց, որի արդյունքում սերիալում մեր ընտանիքը՝ ես և իմ աղջիկներին մարմնավորած դերասանուհիները, չենք նկարահանվելու: Պատճառն այն է, որ հիմա շատ հետաքրքիր մի նոր նախագիծ ենք սկսում: Բնականաբար, ֆիզիկապես հնարավոր չէր լինել և՛ այնտեղ, և՛ այստեղ: Շատ լավ ենք պատրաստվում այս նախագծին, վստահ եմ, որ այն բոլորին դուր է գալու»,-մանրամասնեց Սոֆի Դևոյանը:

Նոր սերիալի մասին մանրամասներ չցանկացավ հայտնել, թեև ընդգծեց, որ այս անգամ մայրիկի կերպարում չի նկարահանվելու: Դրական, թե բացասական, դա ևս հայտնի չէ:

«Ամեն դեպքում, այս պրոյեկտում ես «շեշտադրված» մամայի կերպարում չեմ լինելու: Ուզում եմ փոփոխություն լինի, այդպիսի դերերով արդեն շատ հանդես եկա, նոր կերպարս առավել լուրջ է: Չնայած՝ մայրկի դերն էլ լուրջ դեր է… Դեռևս քասթինգ է ընթանում, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող: Խոստանում եմ՝ երբ ամեն ինչ պարզ լինի, առաջինը Ձեզ կտեղեկացնեմ»,-Aysor.am-ին ասաց Սոֆի Դևոյանը:

Կամիլային մարմնավորող Լուսին Վարդանյանն էլ սերիալից իր բացակայությունը պայմանավորեց կերպարների նկատմամբ հեռուստադիտողի կողմից ոչ շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու մեջ: Մեկտեղ ընդգծեց, որ ստեղծագործական թիմի և դերակատարների մեջ ոչ-մի կոնֆլիկտ չի եղել:

«Նախ ասեմ, որ սկզբից շատ լավ սկսեցինք մեր համագործակցությունը, մինչև վերջ էլ հաճույքով ու սրտացավ աշխատեցինք թե՛ ես, թե՛ իմ կողմից շատ սիրված ու հարգված տիկին Դևոյանը, թե՛ սերիալում քույրիկիս մարմնավորող Նոնան: Սկզբում հետաքրքրությունը մեծ էր մեր կերպարների նկատմամբ, բայց հետագայում այս կերպարների ֆունկցիան, կարծեք թե, դարձավ անիմաստ: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ստեղծագործական կազմի, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանի հետ շատ մտերիմ ենք, ոչ մի խնդիր չունենք»,-նշեց երիտասարդ դերասանուհին:

Ինչպես մեր նախորդ զրուցակիցը, նա ևս փաստեց՝ կհանդիպենք նոր նախագծում:

«Մեր համագործակցությունն, իհարկե, կշարունակվի նոր նախագծում, քանի որ թե՛ մասնագիտական առումով, թե՛ մարդկային հատկանիշներով հասցրել ենք միմյանց սիրել»,-եզրափակեց Լուսին Վարդանյանը:

Նելլի Մարգարյան

 

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցել