Վահան Բաբայանը դուրս է գալիս ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմից դուրս գալու մասին:
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով իմ լայնածավալ մասնակցությունը կուսակցաշինության գործին և իմ ձգտումներն ու տարվող աշխատանքները, ես լքում եմ ԵԽԽՎ պատվիրակության կազմը։ Ստրասբուրգը ինձ տվեց մեծ փորձ դիվանագիտության ասպարեզում։ Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ողջ պատվիրակությանը։ Հատուկ շնորհակալություն նաև Նաիրա Զոհրաբյանին համատեղ բարձր մակարդակի աշխատանքի համար: ԵԽԽՎ նոր պատվիրակության անդամին մաղթում եմ տոկունություն և համբերություն այդ նոր և պատասխանատու պաշտոնում հանու ն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
Վահան Բաբայանը հայտարարել է Ռեֆորմիստների կուսակցություն ստեղծելու մասին:



