Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մհերը՝ հունիսի 16-ին սպասվող մենահամերգի մանրամասների եւ ՀՀ նախագահին ու առաջին տիկնոջն ուղարկված հրավերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Հունիսի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կկայանա Մհերի մենահամերգը, որին երգիչը պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ:

Նախապատրաստական աշխատանքներով խիստ զբաղված երգիչը Life.panorama.am-ի համար փոքրիկ ժամանակ հատկացրեց եւ պատմեց սպասվող մենահամերգի մանրամասների մասին.

«Սա շատ սպասված ու յուրահատուկ մենահամերգ է ինձ համար: Այդ օրը կլինեն նոր երգերի պերմիերաներ, անակնկալ դուետներ, ինչպես նաեւ կհնչեն իմ հանդիսատեսի կողմից արդեն իսկ սիրված կատարումներ, որոնք կուղեկցվեն շատ հետաքրքիր շոու ծրագրով: Շատ եմ ուզում, որ այդ օրը իմ երկրպագուները հեռանան բարձր տրամադրությամբ ու բավարարված»,- նշեց երգիչը:

Մհերի մենահամերգը կկրի իր երգերից մեկի եւ ձայներիզի՝ «Ты моя невеста» խորագիրը: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգիչն ընտրել հենց այդ խորագիրը եւ արդյոք դա որեւէ կապ ունի ապագայում իր կարգավիճակի փոփոխության հետ, Մհերը պատասխանեց.

«Ոչ, դա որեւէ կապ չունի կարգավիճակային փոփոխության հետ, դա պարզապես իմ սիրված երգերից մեկի եւ ձայներիզի անվանումն է: Համերգի գաղափարի հիմքում ընկած է ընտանիքի իմաստը, այդպիսով հետաքրքիր հաղորդագրություն եմ ուղղելու ներկաներին»:

Համերգսրահի ընտրությունը Մհերը կապում է միայն իր նախընտրությունների, այլ ոչ թե տոմսերի վաճառքի հետ.

«Վեց տարի առաջ հենց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը եւ ես այս դահլիճը շատ եմ սիրում, այն ունի յուրահատուկ էներգիա, հենց սրա համար էլ ընտրեցի կոնկրետ այդ դահլիճը»,- հավելց նա:

Անդրադառնալով ֆեյսբուքի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկնոջն ուղարկված հրավերին եւ հետաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված երգչի նման հրավերը՝ պատասխանեց.

«Այսօր համացանցի դարն է ու չգիտեմ ինչու միտք ծագեց այդ միջոցով հրավիրել ՀՀ նախագահին եւ առաջին տիկնոջը, թեպետ հրավիրատոմսը անձամբ եմ տարել նախագահի նստավայր»:

Մհերը չգիտի՝ ՀՀ նախագահն ու առաջին տիկինը կընդունե՞ն իր հրավերն ու ներկա կգտնվեն իր համերգին, թե ոչ, բայց նշեց.

«Չգիտեմ, նրանք ներկա կլինեն իմ մենահամերգին, թե ոչ, բայց ես ուրախ կլինեմ նաեւ նրանց տեսնել այդ օրը»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ