Տիգրանի անունը հավերժ կմնա ապագա սերունդների հիշողության մեջ. դասասենյակ՝ հերոսի անունով (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Tsayg.am. Գյումրու թիվ 4 դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսացած Տիգրան Աբգարյանի անվամբ:
Տիգրանի անունը հավերժ կմնա ապագա սերունդների հիշողության մեջ: Այսօր էլ հերոսածին մոր աչքի արցունքը դեռ չի ցամաքել, սակայն հոգին հպարտ է, քանի որ որդին կյանքը զոհել է հանուն հայրենիքի:
Թշնամու դեմ հերոսաբար մարտնչել ու խոցել է հակառակորդի մի քանի տանկ: Տիգրանը նահատակվեց, բայց չմահացավ:
Նա դասվեց հերոսների դասին, իսկ հերոսներն անմահ են: Նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակի անվանակոչումից հետո դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ` նվիրված 2011թ-ին դպրոցի շրջանավարտ Տիգրան Աբգարյանի հիշատակին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



