Ղրղզստանի ՆԳ փոխնախարարը տպավորվել է ՀՀ ոստիկանության բարեփոխուներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը` ներքին գործերի նախարարի տեղակալ,Սիլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և առաջիկա անելիքները: Առավել մանրամասն ներկայացվեց համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, ճանապարհային անվտանգության ապահովմանությունը և այլն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրսան Ասանովը նշեց, որ տպավորված է Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումներից և կարևորեց համագործակցությունն ու փորձի փոխանակումը երկու գերատեսչությունների միջև, մանավանդ, որ Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը համեմատաբար նոր է նախաձեռնել նման գործընթաց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»:



