Ռուս զինծառայողները մաքրում են Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական զորքերը ձեռնամուխ են եղել Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու մաքրմանը: Ինչպես հայտարարել Է Աբխազիայի վարչակազմի ներկայացուցիչ Իգոր Մարգանիան, երկաթուղին նախապատրաստվում Է տարանցիկ երթեւեկությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ներկայում մաքրվում Է երկաթուղու՝ Օչամչիրից մինչեւ Ինգուրի գետն ընկած հատվածը: Այսօրվա դրությամբ երկաթուղու այդ տեղամասը քանդված Է, եւ Մարգանիան ենթադրում Է, որ այն մաքրում են, որպեսզի հետագայում վերականգնեն: Ավելի վաղ ռուսական զորքերի կողմից նորոգվել Է երկաթուղու Սուխում-Օչամչիր հատվածը:
Տրանսպորտի վարչության պետ Զաուր Խաջիմբան նշել Է, որ աբխազական կողմը համաձայնություն Է տվել նախապարտաստական աշխատանքներ իրականացնելուն: «Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, կա միայն օգուտ»,-նշել Է Խաջիմբան:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երկաթուղային պաստառի մաքրմամբ զբաղված են Ռուսաստանի երկաթուղային զորքերի 800 զինծառայողներ:



