Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական հարաբերությունները և, միևնույն ժամանակ, ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:



