Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի

ԼԱՅՖ

Ներկայացնում ենք հինգ առավելություն, որոնք այդ պարագայում կստանաք

1. Դուք ավելի շարժունակ կդառնաք

Մեզանից շատերը, երբ հոգնած ու ջարդված են զգում, քաղցր սուրճ են խմում և, հավանաբար, ինչ-որ բլիթ ուտում: Ոմանք էլ էներգետիկ ընպելիքներ են նախընտրում: Սակայն այդ սովորությունը, իրականում, ձեզանից էներգիա է խլում և ոչ թե տալիս:

Սկզբունքը հետևյալն է. երբ քաղցր եք խմում կամ ուտում, արյան մեջ ակնթարթորեն ավելանում է գլյուկոզայի մակարդակը, և դուք էներգիայի ներհոսք եք զգում: Սակայն այդ ազդեցությունը շուտ է անցնում՝ շուրջ 15 րոպե անց: Եվ դուք կրկին հոգնածություն և գրգռվածություն եք զգում, ընդ որում՝ ավելի ուժգին, քան նախկինում:
Այս փակ շրջանը խզել կարելի է միայն մեկ եղանակով. օգտագործել կոֆեին, սակայն առանց շաքարի: Այդ դեպքում օրգանիզմում եղած շաքարի մակարդակի վայրիվերումները չեն փչացնի ձեր տրամադրությունը և կենսունակությունը չեն գցի:

2. Ձեր քաշը կարգավորվում է

Այստեղ ևս գործ ունենք փակ շրջանի հետ: Եթե դուք հենց նոր ինչ-որ քաղցր բան եք կերել, ապա կարճ ժամանակ անց օրգանիզմը կրկին կպահանջի: Ընդ որում, կպահանջի ավելի «հարձակողական» կերպով, քան նախնինում: Ահա թե ինչու են գիտնականներն ասում, որ շաքարը, թմրանյութի նման, կախվածություն է առաջացնում:

Բոլորին քաջ հայտնի է, որ շաքարն ախորժակ է բացում: Ձորձե՞լ եք քաղցը հագեցնել «Սնիկերսով»: Որքա՞ն շուտ ցանկացաք կրկին ուտել: Հենց դա է խնդիրը: Փորձեք թեյը խմել առանց թխվածքաբլիթի ու շաքարի և կտրեք այդ փակ շրջանը:

3. Ձեր ստամոքսը երկու անգամ ավելի արդյունավետ կաշխատի

Շաքարը վնասակար է, իսկ բջջանյութը` օգտակար: Եթե դուք քաղցրավենիքը փոխարինեք մրգերով ու բանջարեղենով, իսկ թեյն ու սուրճը սկսեք խմել առանց շաքարի, աղեստամոքսային համակարգը ձեզանից շնորհակալ կլինի: Նյութափոխանակությունը կարագանա, և դուք արագ կվերադառնաք բնականոն կյանք:

4. Կդադարեք կրքոտությամբ քաղցրավենիք ցանկանալ

Փաստ է. որքան շատ եք շաքար ուտում, այդքան շատ եք ցանկանում ուտել այն: Կրկին ու կրկրն: Վերջ ի վերջո՝ այդ փակ շրջանը կարող է փշրել ձեր կյանքը: Սկզբունքը նույնն է, ինչ թմրանյութերի պարագայում. որպեսզի հաճույք ստացվի, պետք է մեծացնել չափաբաժիննները:

Բացառեք շաքարը տաք խմիչքներից և կնկատեք, որ ավելի քիչ թխվացքաբլիթ ու գաթա եք սկսել ուտել: Կանցնի մի քանի ամիս, և կապշեք. երբեմնի համեղ թվացող տորթերը և բլիթները չափից դուրս քաղցր կթվան:

5. Ձեր մաշկն ավելի առողջ տեսք կունենա

Պզուկները և սև կետերն աստիճանաբար կվերանան: Մի քանի ամիս անց դուք կդադարեք մաշկի համար այդքան շատ կրեմներ ու քսուկներ գնել: Դա փաստ է: Պատրա՞ստ եք սկսել ապատոքսիկացումը և շաքարն օգտագործել միայն բնական վիճակում:

Որքան շուտ սկսեք վարժվել նոր սովորություններին, այդքան վաղ կսկսեք քաղել ձեր հաջողության պտուղները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մենք շաքարի տեսքով պետք է ընդունենք օրական անհրաժեշտ կալորիաների ոչ ավելի, քան 5% -ը:

Սկսեք քչից: Ուշադրություն դարձրեք նրա վրա, թե ինչ եք ուտում ու խմում: Որքա՞ն է դրանցում շաքարի պարունակությունը: Հրաժարվեք այն ամենից, ինչից կարելի է հրաժարվել: Կանցնի շատ քիչ ժամանակ, և դուք կվարժվեք:

Հիշեք. որպեսզի սովորեք նոր սննդակարգին, կպահանջվի ընդամենը երեք շաբաթ: Հետո ձեզ հարմարավետ կզգաք առանց շաքարի: Դուք կսիրեք դառը սուրճով և բնական թեյով ձեր գավաթները:

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին