Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայիսի 25-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել կյանքի ռիթմը, ավելի լավ է հանգստանալ և պատրաստվել առաջիկա աշխատանքին: Այս օրերի ընդհանուր ֆոնը ձեզ համար դրական է, սակայն կարող եք բախվել ոգեշնչման կորստի հետ, ժամանակավորապես հայտնվեք ստեղծագործական, ֆինանսական կամ սիրային փակուղում: Անձնական հարաբերություններում նոր գլուխ կարող է բացվել: Հնարավոր է սիրելին ցանկանա օգնել ձեզ գործերում, կիսել ձեր հոգսերը:

Ցուլ

Ցուլերին սպասվում է ևս մեկ անորոշության կամ անինքնավստահության օր: Սակայն ինտուիցիան և տրամաբանությունը ձեզ կհուշեն, որ շատ գործեր կընթանան դեպի լավը: Չարժե անհանգստություն դրսևորել, եթե ծրագրված միջոցառումը հետաձգվում է, արդեն վաղը կարող եք լրացնել բաղ թողածը: Ցանկացած ծրագիր պահանջում է հեռատեսություն: Անհրաժեշտ է հաշվի առնել ստացած փորձը, որպեսզի չկրկնեք անցյալի կոպիտ սխալները:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակների մտքերը պտտվում են սահմանափակ թվով հարցերի շուրջ, հնարավոր է սևեռվածություն ձեզ հատկապես հետաքրքրող թեմաների վրա: Օգտակար կլինի ևս մեկ անգամ ստուգել հաշվարկները, հստակեցնել ձեզ համար կարևոր ծրագրերն ու պայմանները՝ ներառյալ ֆինանսական: Դա անհրաժեշտ է, եթե փոխում եք բնակավայրը կամ աշխատավայրը, ստանձնում եք պատասխանատու նախագիծ: Անձնական հարաբերություններում կարևոր է հուսալիության հարցը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում փակել ընթացիկ ֆինանսական հարցերը: Երկարաժամկետ ծրագրերն արժե վերանայել, որոշ կետեր կարելի է մշակել ձեզ ձեռնտու ուղղությամբ: Չարժե հուսահատվել, եթե մոռացել կամ չեք հասցրել ինչ-որ բան գնել: Մոտակա ժամանակներս դա կանեք ձեզ համար ավելի շահավետ պայմաններով: Եթե ձեզ երկար ճանապարհ է սպասվում, տեղափոխություն կամ նոր աշխատանք, այսօր արժե խնայել ֆիզիկական և հոգեկան ուժերը:

Առյուծ

Նախորդ օրվա համեմատ այսօր Առյուծների մոտ քիչ բան կփոխվի: Փոխարենը մասշտաբային միտումները, որոնք դուրս են գալիս այսօրվա կամ նույնիսկ շաբաթվա շրջանակներից, թափ կհավաքեն: Եթե հրատապ գործեր չունեք, օրը կարող եք հատկացնել ձեզ և ձեր կարիքներին: Այս դեպքում զբաղմունքներ կամ գործությունների ռիթմ ընտրել կարելի է ըստ տրամադրության և ինքնազգացողության: Այսօր ցանկալի չէ նոր գործեր սկսել:

Կույս

Կույսերի ակտիվության համար պայմանները դեռ լիովին չեն ձևավորվել, իսկ նրանք շտապում են գործել: Օգուտով կարող եք անցկացնել այս օրը՝ վերանայելով ձեր իմիջը և վերացնելով փոփոխման կարիք զգացող դետալները: Իրերից և շարժուձևից, որոնք ձեզ չեն զարդարում, արժե միանգամից հրաժարվել: Դյուրահավատ և իդեալիստ Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հանել «վարդագույն ակնոցները», այլապես շուտով ձեզ մեծ հիասաթափություններ կսպասվեն:

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքներն ավելի գործնական տրամադրվեն: Հնարավոր է, որ հանուն նոր նպատակների ստիպված լինեք բաժանվել նախկին կենսակերպից, միանալ այլ միության, փոխել աշխատանքը: Գործերը, որ նախկինում հանձնարարում էիք ուրիշներին, կարող են պահանջել ձեր անձնական մասնակցությունը կամ վերահսկողությունը: Աստղերը հիշեցնում են, որ որոշումներն անհրաժեշտ է ընդունել գիտակցված և վստահորեն:

Կարիճ

Կարիճները հաճույքով կհետևեն, թե ինչպես է իրադրությունը փոխվում իրենց օգտին: Հնարավոր է, որ հպարտանալու առիթ ունենաք, քանզի ձեր դիրքերն այժմ ամրանում են ոչ միայն հանգամանքների հաջող բերման, այլև ձեր կատարած աշխատանքի շնորհիվ: Բացառված չէ, որ երկար հոգեկան տառապանքների համար ձեզ պարգևատրում սպասվի: Սա պասիվ օր է, այդ իսկ պատճառով՝ չարժե ձեզ նեղություն տալ ավելորդ աշխատանքով և վազվզոց ստեղծել:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն հրաժեշտ տալ ազատ կենսակերպին և պատրաստվել նպատակաուղղված աշխատանքի: Աստղերը ձեզնից չեն սպասում ակտիվ գործողություններ և նոր ռեկորդներ հենց այսօր, քանզի օրվա մթնոլորտը դրա համար հարմար չէ: Բավական է, որ հասկանաք իրադրությունը: Աշխատանքային և անձնական գործերում, ազդեցիկ մարդկանց և արտասահմանցի ծանոթների հետ շփումներում կարող են մի շարք փոփոխություններ տեղի ունենալ:

Այծեղջյուր

Տիպիկ Այծեղջյուրները սիրում են որոշակիություն, իսկ այս օրը դժվար թե ավելացնի նրանց ինքնավստահությունը: Նույնիսկ դրական խոստումնալից իրադարձությունները կարող են ցրվածության առիթ դառնալ: Աստղերը հուշում են, որ դա ժամանակավոր վիճակ է, և շուտով կհարմարվեք իրադրությանը: Աստղերը նաև խորհուրդ են տալիս չկորցնել զգոնությունը, խնայել միջոցները և ուժերը, քանզի նոր կանոններին հարմարվելը կարող է հեշտ գործ չլինել:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն համակերպվել կարևոր հարաբերություններում սցենարի փոփոխության հետ: Նույնիսկ եթե դրանցում շատ բան ստիպված եք եղել հանդուրժել, իներցիան և սովորությունը կարող են խանգարել շփման նախկին ոճից հեշտությամբ բաժանվելուն: Դրամատիկ իրադարձությունների հետ մեկտեղ, օրը նախադրյալներ է ստեղծում նաև հաջողությունների համար: Կարելի է մտածել քննության վերահանձնման, բուհ ընդունվելու կամ վիզայի ստացման ևս մեկ փորձի մասին:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում բացառել շտապողականությունն ու վազվզոցը: Օրը նախադրյալներ է ստեղծում համագործակցության նոր ձևի անցնելու համար, ձևավորում է գործակցության կամ մրցակցության հավելյալ առիթներ: Գործընկերոջ, ուսուցչի, ղեկավարի կամ այլ կարևոր դեմքի անձը ձեզ համար ավելի գրավիչ է դառնում: Աստղերը խորհուրդ են տալիս ամպերում չլողալ: Արժե մտածել նման միության ոչ միայն դրական կողմերի, այլև դրա հետ կապված բարդությունների մասին:

ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների համատեղ աշխատանքըԺողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց Մահացել է սիրված ռեժիսոր ԼյուդմիլանԻ՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Նոյեմբերյան․ պարզվում է՝ Ջուջևանում է ծնվելՎարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԿրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՄայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղելՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին Meta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից 31-ամյա տղամարդը սպանել է 11-ամյա աղջկան. նա ձերբակալվել էԿա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Ադրբեջանական ինքնաթիռը՝ «Զվարթնոց» օդանավակայանումՔաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար. Ուժեղ ՀայաստանԹորոսյանի ասածը նույնն է, ինչ եթե 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանվում էր հայ ժողովուրդը և ոչնչացվում էին հայկական վանքերը. ՄարուքյանՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Լրտես եք դուք, ձեր տխմար պնդումներով, իսկ քանի՞ տոկոս ձայն ունի Նիկոլը. Հրայր Կամենդատյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ինՉի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դարձել մեր ազգային ամոթի խտացված մարմնացումը. Ավետիք ՉալաբյանՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Ինչ հնարավորություններ են տալիս անձնագրերի գույներըԱնկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Կլիմայական մարտահրավերներ և լուծումներ. Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում Թրամփը քննադատել է Մերցին Իրանի նկատմամբ իր դիրքորոշման համար Իտալիան կարող է զրկվել Եվրո-2032-ից, իսկ ակումբները՝ վտարվել եվրագավաթներից Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում Էլեն Սաֆարյանի և սիրելիի նոր ֆոտոշարքը Գազ չի լինելու. հասցեներ Բանգլադեշի երեք քաղաքացի փորձել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը. դատարանը հրապարակել է վճիռը Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ԵՄ-ից ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու շահագործման հանձնման ՀՀ-Թուրքիա նիստը Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը. ԶԼՄ-ներ Ապրիլի 29-ին և 30-ին լույս չի լինելու․ հասցեներ «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԻրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է». Գարի Քյոսայան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը, որի գլխավոր կերպարը ագռավն է