Աշխարհում տարեկան 245 մլրդ դոլարի հումանիտար օգնություն է պահանջվում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ աշխարհում հումանիտար օգնության պահանջմունքը տարեկան հասնում է 245 մլրդ դոլարի, վերջին 15 տարում այդ թիվն աճել է 12 անգամ:
«Վերջին 15 տարվա ընթացքում հումանիտար օգնության պահանջմունքն աճել է 12 անգամ՝ հասնելով տարեկան 245 մլրդ դոլարի նշագծին: Ցավոք, ամեն ինչ խոսում է այն մասին, որ ճգնաժամերը շարունակվում են»,- ասել է Պան Գի Մունը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի եզրափակիչ նիստում:
Նա հորդորել է պետություններին, ոչ կառավարական, մասնավոր ու տարածաշրջանային կազմակերպություններին՝ աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ին՝ երկարաժամկետ արդյունքի հասնելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



