Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ և ինչու են ձերբակալվել ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. մանրամասներ.«Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ArmLur.am-ին հաջողվեց պարզել ծեծի գործի ողջ մանրամասները: Այսպիսով, պատմությունը սկսվել է մի առաքիչից, որը իր աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որպեսզի հնարավորություն ունենա ներս մտնելու և ինչ որ բան առաքելու համար: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն առաջարկել է անվտանգության աշխատակցին տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները և նրան ներս թողել: Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից գումարներ են պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը, որտեղ եղել է բանկային քարտի կոդը, տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել՝ հանդիպել: Առաքիչն իր եղբոր և մի ընկերոջ հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ իր հերթին պայմանավորված վայր է հասել իր եղբոր և ընկերների՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահների ուղեկցությամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ «Կարֆուրի» անվտանգության աշխատակիցը և Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել առաքիչին, նրա եղբորը և ընկերոջը: Ըստ ամենայնի՝ «Կարֆուրի» աշխատակիցը չի ընդունել իրենց հասցեագրված մեղադրանքը, թե ինքն է առաքիչի հաշվեհամարից գումարներ քաշել: ՀՀ Քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ մայիսի 16-ին այս գործով ձերբակալվել է 6 հոգի, որից 4-ը Բեգլարյանի թիկնապահներն են: Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որևէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը (անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ): ՀՀ Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Տեղեկացնենք, որ գործով կան նաև կալանավորվածներ: Նշենք, որ ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ միջադեպի մասնակիցներից Ա. Կարախանայանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից մեկի մորաքրոջ տղան է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ