Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշոտ Ղուլյանը կարևորել է ժողովրդավարական արժեհամակարգը կրող ժողովուրդների աջակցությունը Արցախի պայքարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին  ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և «Ֆրանսիա-ՀÕ �յաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել «Ֆրանսիա–Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի կողմից ընդունված որոշումը՝ Արցախ այցելելու և  անմիջապես տեղում տեղեկություններ ստանալու մտադրությունը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, գիտակրթական և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից,  «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում նշել է, որ իրենց համար շատ կարևոր է ապրիլին Ադրբեջանի կողմից ծավալած ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու և փաստացի տեղեկությունները «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, ինչպես նաև ֆրանսիական իշխանություններին և հասարակությանը ներկայացնելու  հնարավորությունը:

«Այսօր այցելելով սահմանամերձ բնակավայրեր և առաջնագիծ՝  մենք տեսանք, որ այնտեղ իրենց հողն ենպաշտպանում երիտասարդ զինվորներ, ովքեր հրադադարից հետո են ծնվել, սակայն ունեն իրենց  հայրենիքըպաշտպանելու պատրաստակամություն և խիզախություն», -նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեն իր գոհունակությունն է հայտնել Արցախում գտնվելու համար և նշել, որ իրենք փորձում են լայնածավալ աշխատանք տանել  ինչպես ֆրանսիացի իրենց գործընկերների, համակուսակիցների, այնպես էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում՝ Ադրբեջանական լոբբինգին հակազդելու և իրականությունը տեղ հասցնելու համար:

«Ադրբեջանը, ապրիլյան դեպքերից հետո, փորձում էր ԵԽԽՎ-ում միակողմանի նախագծեր ներկայացնել, որոնքսակայն մերժվեցին: Կարծում եմ, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ տեղի ունեցածի մասին իրականտեղեկատվություն մատուցելու համար»,-ընդգծել է Ռենե Ռուքեն:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը հավաստիացրել է, որ անկախ նետված մարտահրավերների ձևից և բովանդակությունից, Արցախը շարունակելու է պայքարը հանուն ժողովրդավարական արժեքների ու ազատության, և այդ պայքարում շատ կարևոր է նույն արժեհամակարգը կրող ժողովուրդների անվերապահ աջակցությունը:

 

Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել