Սոդան օգտագործելու 5 անսովոր միջոց
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որը պատմում է, թե ինչի համար կարելի է օգտագոքրծել սոդան: Ի դեպ, այս տեսանյութը դիտելուց հետո, դուք չափազանց շնորհակալ կլինեք խորհուրդների համար:
- որպես պարարտանյութ. ավելացնել 1 ճաշի գդալ սոդա 2 լիտր ջրի մեջ և այդ ջրով ջրել ծաղիկները:
- այրվածքները բուժելու համար. վերցնել ոչ մեծ բաժակով ջուր, ավելացնել մի փոքր մեղր և սոդա: Անձեռոցիկը թրջել այդ ջրի մեջ և դնել այրված հատվածում: Սա ոչ միայն օգնում է բուժել վերքը, այլ նաև թեթևացնում է ցավը:
-հիգիենիկ միջոց. սոդայաջրով կարելի է ողողել բերանի խոռոչը:
-փափկացնել միսը. միսը պատել սոդայով, դնել սառնարանը մի քանի ժամ: Այնուհետև հանել սառնարանից ողողել հոսող ջրի տակ և պատրաստել:
-տհաճ հոտերի դեմ պայքարի միջոց. 3-4 ճաշի գդալ սոդան լցնել կտորի մեջ, կապել և դնել այն հատվածում, որտեղից ցանկանում եք մաքրել տհաճ հոտը:



