ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ Բունդեսթագի փոխնախագահի հետ քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը և Էդմոն Մարուքյանը մայիսի 24-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը, չորսօրյա պատերազմի հետևանքները, Վիեննայում մեկնարկած բանակցային գործընթացը և ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդան Օսկանյանի գրասենյակից, քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր զարգացումներն ու ընտրություններին դիտորդական առաքելության մասնակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն նոր պայմանագրի ընթացքի մասին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



