Մյանմարում ջրհեղեղից 88 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմարում հորդառատ անձրեւների հետեւանքով մասշտաբային ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 88-ի:
Global New Light of Myanmar թերթի փոխանցմամբ, աղետից տուժել է մոտ 330 հազար մարդ:
Սոցիալական ապահովության եւ վերաբնակվածների օգնության նախարարության տվյալներով առավել մեծ թվով զոհեր են գրանցվել արեւմտյան Ռաքհայն նահանգում, որտեղ ջրհեղեղի հետեւանքով մահացել է 55 մարդ:
Այս շաբաթ Մյանմարի կառավարությունը պաշտոնապես դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով օգնել ջրհեղեղի հետեւանքների վերացմանը: Այդ երկրին մարդասիրական օգնություն են ուղարկել Թաիլանդը, Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Նորվեգիան ու Սինգապուրը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



