Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ և արտասահմանյան հայտնիներ, ովքեր նման են ոչ միայն արտաքինով, այլ նաև...

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Շատ հաճախ է լինում առօրյայում, երբ առաջին անգամ շփվելով մարդու հետ, այնուամենայնիվ, քեզ չի լքում զգացողությունը, որ նրան արդեն գիտես: Համաձայնեք՝ դեժավյուի էֆեկտին հավասար այս երևույթը ծանոթ է մեզանից գրեթե յուրաքանչյուրին: Իսկ եթե՞ զգացողությունն այդ ոչ թե դեժավյու է, այլ ակնհայտ կրկնություն՝ տվյալ դեպքում ճակատագրի: BlogNews-ն այսօր փորձել է մեկ  վերնագրի տակ մեկտեղել մեր և արտասահմանյան մեդիաների հայտնի մի քանի դեմքերի ճակատագրեր, որոնց նմանությունը ուղղակի ապշեցնում է.

Արփինե Հովհաննիսյան - Ամալ Քլունի

Ասել, որ արտաքնապես այս երկու գեղեցկուհիները նման են՝ նորություն չի լինի… նորություն չէ նաև այն, որ նրանց երկուսի մասնագիտական գործունեությունը արդարադատության ոլորտում է: Ինչպես Արփինեն, այնպես էլ  Ամալը դեռ պատանեկան տարիներից են լրջորեն զբաղվում իրավագիտությամբ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խնդիրներով: Երկուսն էլ հայտնի են ՄԻԵԴ-ում իրենց ազդեցիկ ու գրագետ զեկույցներով:  Այս երկու հմայիչ ու  գեղեցիկ կանայք, սակայն, ունեն ևս մեկ ապշեցուցիչ նմանություն: Նրանց մասնագիտական գործունեությունը, որը ոչ մի աղերս չունի շոու-բիզնես հասկացության հետ, չի խանգարում նրանց լինել  հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես  գեղեցիկ, նորաձևություն թելադրող , ցանկալի կին:

Անահիտ Սիմոնյան - Վիկտորիա Բեքհեմ

Անահիտի ու Վիկտորիայի  արտաքին նմանությունը ևս ակնհայտ է: Սակայն գլխավոր նմանությունը, որ կապում է այս երկու կանանց, ոչ թե արտաքինն է, այլ այն, որ երկուսն էլ սկսել են իրենց գործունեությունը որպես երգչուհի, իսկ հետո  շարունակել որպես դիզայներ-մոդելավորող:  Հաջորդ  նմանությունը ճակատագրերի միջև այն է, որ նրանց երկուսի ամուսիններն էլ բավականին կայացած տղամարդիկ են եղել արդեն իսկ մինչև ամուսնությունը: Անահիտ Սիմոնյանն էլ Վիկտորիա Բեքհեմի նման երբեք չի դադարում լինել ամուսնու երկրպագուհիների ուշադրության կենտրոնում: Իսկ դա միշտ չէ, որ հաճելի է, նամանավանդ երբ խոսքը չարախոսություններին է հասնում:

Նազենի Հովհաննիսյան - Թինա  Կանդելակի

Հայկական արյուն. ոչ, սա չէ այս երկու հեռուստադիվաներին կապող միակ բանը: Ինչպես Թինան, այնպես էլ Նազենին  հեռուստադիտողին նախ և առաջ հայտնի են որպես ինտելեկտով, հումորի ՛՛լավ՛՛ զգացումով   ու  բարձր պրոֆեսիոնազիմով հաղորդավարուհիներ: Նրանք ամենուր սիրված են ու սպասված: Ցանկացած նախագիծ, որը առնչվում է այս կանանց հետ, դատապարտված է հաջողել ու լավագույն վարկանիշը հավաքել այդ պահին գոյություն ունեցող բոլոր մյուս նախագծերի կողքին: Այս երկու կանայք  ունեն նաև  ընդհանուր նախասիրություններ. նրանք երկուսն էլ զբաղվում են յոգայով՝ ընդ որում շատ լուրջ, հետևում են առողջ ապրելակերպի բոլոր կանոններին,  զբաղվում են բարեգործությամբ:

Սոս Ջանիբեկյան - Ջասթին Թիմբերլեյկ

Այս երկու տղամարդկանց կայացումը որպես աստղ տեղի է ունեցել մեր աչքերի առաջ: Մենք նրանց հետևում ենք վաղ պատանեկությունից ու կայացման ողջ ճանապարհը հիշում ենք երևի թե շատ ավելի լավ, քան իրենք: Թե՛ Ջասթինը և թե՛ Սոսը հայտնի սրտակերներ են, ընդ որում երկուսի կնմոլի համբավը չի խանգարում նրանց ամեն անգամ ավելի գեղեցիկ ու կայացած ընկերուհիներ ունենալ:  Սակայն ի  տարբերություն շուբիզնեսյան աղմկոտ ու սկանդալային բաժանումների, այս երկուսին միշտ հաջողվում է հարաբերություններին վերջ դնել նախ՝ առաջինը, և հետո՝ անաղմուկ ու բարի-դրացիական տրամադրությամբ:  Սոսն էլ Ջասթինի պես հաճախակի է շոկի ենթարկում իր երկրպագուներին՝ սոցցանցերում բավականին անկեղծ ու  հանդուգն գրառումներով: Նրանք երկուսն էլ չեն սիրում սափրվել, սիրում են երկար քնել ու կամակոր են: Բայց և այնպես, այս ամենը չի խանգարում նրանց տարիներ շարունակ մնալ ամենցանկալի փեսացուների շարքում: 

Ռազմիկ Ամյան - Ալեքսեյ  Չումակով

Եվ նորից հայկական արյուն: Չումակովը մեկ անգամ չէ, որ նշել է իր մայրական կողմի գեների մասին: Ավելին՝ նա հպարտանում է իր հայակական ծագմամբ: Չումակովը ներկա դրությամբ ռուսական շոու-բիզնեսի այն եզակի աստղերից է, որին սիրում, հարգում, գնահատում ու երկրպագում են որպես տղամարդ՝ բառիս բուն իմաստով: Նա առնական է, կնամեծար ու համաձայնեք՝ շատ գեղեցիկ տղամարդ, ճիշտ այնպես, ինչպիսին Ռազմիկ Ամյանն է: Այս երկու աստղերին կապող ևս մեկ մեծ նմանություն կա: Նրանք երկուսն էլ հիմնականում երգում են իրենց հեղինակային երգերը: Ասել է թե՝ լավ գիտեն ինչ երգել, որպեսզի  երգի ամեն նոտան կպնի այն լսող կանացի սրտի ամենանուրբ լարերին: 

Սոֆի Մխեյան - Նյուշա

Նրանց  ամենահաճախ տրվող հարցն է. ՛՛պի՞րսինգ է, թե՞ խալ՛՛… Այո, նրանք երկուս էլ իրենց դեմքի վրա ունեն շատ գեղեցիկ խալեր, որոնք հաճախ պիրսինգի հետ են շփոթում:  Այս երկու գեղեցիկ, բայց  և միաժամանակ ՛՛տղայական՛՛ թեթև ակցենտով  ոճի տեր երգչուհիները երգում են գրեթե նույն ոճի մեջ: Նրանց հիմնական լսարանը դեռահասներն են: Դե իհարկե՝ սեր, լավատեսություն, առողջ ապրելակերպ.  թեմաներ, որոնք հետաքրքիր են հիմնականում երիտասարդությանը: Սոֆին էլ Նյուշայի նման հրաշալի պարում է,  ունի սպորտային շտկված կազմվածք ու կյանքի հանդեպ պոզիտիվ տրամադրվածություն: Այս երգչուհիներին կապող ևս մի բան կա. Նրանց կարիերայի կայացման սկզբնական փուլում բոլորը աղջիկների  հաջողությունները վերագրվում էին նրանց հայտնի ու գործունյա հայրիկներին: Սակայն ժամանակն անցավ, ու բոլորը հասկացան, որ աղջիկներն իսկապես ունեն իրենց ուրույն տեղը երգարվեստի բեմում:

 

Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր