Ներկայացվել է Թուրքիայի նոր կառավարությունը
ԲԼՈԳԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմը նախագահին է ներկայացրել Թուրքիայի նոր` 65-րդ կառավարության կազմը: Նոր կառավարությունում տեղ չեն զբաղեցնի նախկին կառավարության 8 փոխվարչապետեր և նախարարներ, այդ թվում` փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, ԵՄ հարցերի նախարար Վոլքան Բոզքըրը, տնտեսական հարցերի նախարար Մուստաֆա Էլիթաշը և այլն:
Արդարադատության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարները պահպանել են իրենց պաշտոնները: Կատարվել են նաև փոխատեղումներ. նախկին պաշտպանության նախարար Ի. Յըլմազը նշանակվել է կրթության, իսկ գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆ. Ըշըքը` պաշտպանության նախարարի պաշտոնում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



