Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննական կենտրոնները պատրաստ են քննական գործընթացին. Գագիկ Մելիքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին ավարտական և միասնական քննությունների հետ կապված բողոքները զգալիորեն կրճատվել են: Այս մասին  մամուլի սրահում հավիրված ասուլիսում նշեց «Գնահատման և թեստավորմանկենտրոնը»-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը: 

«Աստիճանաբար մտնում ենք կայունացման փուլ: Ե'վ շտեմարանների, և' կազմակերպչական հարցերի հետ կապված բողոքներն անհամեմատ պակասել են: Նախորդ տարվանից վերանայվել են բոլոր շտեմարանները, այսօր կարող ենք ամրագրել, որ շտեմարանների հետ կապված խնդիր չունենք: Խնդիր չկա նաև շտեմարանների հիման վրա կազմված թեստերի հետ»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

Նրա տեղեկացմամբ, բոլոր շտեմարանները հասանելի են դիմորդներին, դրանք տեղակայված են «Գնահատման և թեստավորման կենտրոնը»-ի կայքում: Դրանից բացի, բոլոր դպրոցների գրադարաններին անվճար տրամադրվել են շտեմարանների տպագիր օրինակներ: Գագիկ Մելիքյանի խոսքով, դա հասանելի կդարձնի շտեմարաններից օգտվելու գործընթացը:

Կառավարության կողմից հաստատվել են բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների ցանկը, վճարովի և անվճար տեղերի թիվը: Անվճար և վճարովի տեղերը սահմանվում են կառավարության կողմից: ՀՀ բուհերում այս տարի, ընդհանուր առմամբ, հատկացված տեղերի թիվը 13 հազար 787 է, որոնցից անվճարը` 1783:

«Այս տարի առաջին փուլի համար ունենք 11 հազար 375 դիմորդ: Այդ թիվը վերաբերում է այն բուհերի դիմորդներին, որոնցում քննությունները հանձնվում են կենտրոնացված կարգով: Համեմատության համար կարող ենք նշել, որ նախորդ տարի դիմորդների  թիվը 400-ով պակաս է: Չնայած, սահմանամերձ շրջաններից ստացված դիմորդների թիվն է մեծացել»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար դիմել է 6 հազար 266 դիմորդ, «Մաթեմատիկա» առարկայի համար` 5 հազար 328, «Անգլերեն լեզու և գրականություն» առարկայի համար` 4 հազար 822: Ամենաքիչն ունի «Իտալերեն լեզու և գրականություն»  առարկան` մեկ դիմորդ:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ արդեն անցկացվել են փորձական քննություններ, որոնց մասնակցել է 5 հազար դիմորդ: Նրա խոսքով, սա դիմորդներին հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալ գործընթացին և պատրաստ լինել դրան:  

Հաստատվել են քննությունների օրերը: Գագիկ Մելիքյանը նշեց, որ սովորաբար ամեն տարի քննություննրն սկսվում են հունիսի սկզբին` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս տարի առաջին քննությունն անցկացվելու է հունիսի 3-ին, վերջին քննությունը կլինի հունիսի 24-ին:

Դիմորդները բաշխվել են ըստ քննական կենտրոնների: Այս տարի լինելու են  30 քննական կենտրոններ, որոնցից 10-ը Երևանում են, 20-ը` մարզերում: Քննական կենտրոնները կահավորված են, տեղերը` համարակալված, անհրաժեշտ սարքավորումները` տեղադրված: Գագիկ Մելիքյանը նշեց, որ քննական կենտրոնները պատրաստ են քննական գործընթացին:

Նշենք, որ քննությունների երկրորդ փուլի հայտագրումն սկսվելու է հունիսի 24-ից հետո:

Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել