Լուչեսկուն հնարավոր է գլխավորի «Զենիթ»-ը
ԼԱՅՖ«Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպել է 70-ամյա մարզիչ Միչա Լուչեսկուի հետ, ով վերջերս է լքել Դոնեցկի «Շախտյոր»-ը, և բանակցություններ վարել ռումինացի մասնագետի կողմից Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը գլխավորելու շուրջ:
Կողմերն այժմ բանակցային դադար են վերցրել`մտածելու համար: Ըստ «Սպորտ Էքսպրես»-ի, մեծ է հավանականությունը, որ Լուչեսկուն կգլխավորի «Զենիթ»-ը: Չի բացառվում, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
Լուչեսկուն մինչ այս գլխավորել է Միլանի «Ինտեր»-ը, թուրքական «Գալաթասարայ»-ն ու «Բեշիկթաշ»-ը, Ռումինիայի ազգային հավաքականը: «Շախտյոր»-ում նա աշխատել է 2004 թվականից մինչ 2016-ը: 8 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը, 7 սուրպեր գավաթ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը: «Զենիթ»-ը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր պորտուգալացի Անդրե Վիլաշ Բոաշը:



