Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յոդին փոխարինող բուժարարը

ԼԱՅՖ

Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան տարածքներում, Ամերիկայում։

Սիրում է աճել հարուստ բնահողերի վրա, աղբոտ վայրերում, այգիներում, բանջարանոցներում։ Հաճախ նաեւ` լուսավոր, նոսր անտառներում, թփուտներում, պուրակներում, զբոսայգիներում։

Կանթեղախոտ մեծի (Chelidonium majus) բարձրությունը 50-100 սմ է։ Խոտաբույսի բոլոր օրգաններում պարունակվում է վառ նարնջագույն կաթնահյութ։ Կարծես թե հենց բնությունը հուշում է մեզ, որ խոտաբույսը արտասովոր է եւ վտանգավոր։ Արմատն առանցքային է, ճյուղավոր, կարճ կոճղարմատով։ Ցողունը ճյուղավոր է, տերեւներն ունեն հերթադիր դասավորություն, ստորին տերեւները կոթունավոր են, իսկ վերինները` նստադիր։ Ծաղիկն ունի երկու բաժակաթերթեր` մոտ երկու սմ տրամագծով, որոնք թափվում են ծաղկի բացվելու ժամանակ։ Ծաղկապսակը կանոնավոր է, չորս թերթանի, թերթիկները վառ ոսկեգույն են։ Ծաղիկների կյանքը կարճ է, տեւում է երկու օր։ Պտուղը պատիճավոր տուփիկ է, մեջը երկշարք լցված սեւ փայլուն սերմերով, որոնք շատ նման են կակաչի սերմերին, ինչը զարմանալի չէ, քանի որ կանթեղախոտը նույնպես պատկանում է կակաչազգիների ընտանիքին` պարունակում է հելիդոնին, որը իր ազդեցությամբ մոտ է կակաչում պարունակվող ալկալոիդներին։

Կանթեղախոտի մեկ ծաղիկը տալիս է օրը 0,21 մգ շաքար ծաղկահյութի մեջ։ Մեղուները հավաքում են այն։ Կանթեղախոտը մաքրում է մարմինը ախտից, ռուսները բույսն անվանում են ` «չիստոտել»։ Ցանկալի է բուժման համար օգտագործել անձնական հավաքածը, գերադասելի է` ծաղկման շրջանում (մայիս-հունիս ամիսներին)։

The sap is bright orange.

Շիվերը կտրեք չոր եղանակին, գետնից 10-15 սմ բարձրության վրա (բոլոր կողմերից ձեռքով կտրատեք)։ Խոտաբույսը հավաքելիս եղեք զգույշ (հագեք ձեռնոց, դրեք ակնոց), քանի որ այրիչ նյութը ձեռքերը կներկի գորշ շագանակագույն երանգով։ Չորացրեք օդափոխվող տեղում։ Այն տարածքում, որտեղ չորացնում եք խոտաբույսը, երկար չի կարելի մնալ, քանի որ կառաջանա գլխացավ եւ սրտխառնոց։

Բույսն ունի հակաբորբոքային, վերքամոքիչ, ցավազրկող, միզամուղ, լեղամուղ, հակասնկային, այլ օգտակար բուժիչ հատկություններ։ Չնայած թունավոր խոտաբույս լինելուն` կանթեղախոտն օգտագործվում է ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ։ Բույսը պարունակում է ալկալոիդներ (խոտի մեջ` մինչեւ 1,7-1,8 տոկոս, արմատներում` 1,9-4,2) հոմոհելիդոնին, հելերիտին, սանգվինարին, պրոտոպին, այլ, նաեւ ներկանյութ հելիդոքսատին, օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, սաթի), դաբաղանյութեր, 170 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), ենթավիտամին A, ֆլավոնոիդներ, սապոնիններ, դառնանյութեր, խեժանյութ, եթերային յուղ։ Սերմերի մեջ հայտնաբերվել են մեծաքանակ ճարպայուղեր (մինչեւ 68 տոկոս)։

Ներքին օգտագործման դեպքում պահպանեք զգուշություն, աննշան չափաքանակի խախտումը ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Որպես արտաքին օգտագործման միջոց` գերազանցում է շատ դեղաբույսերի, հրաշալի ձեւով փոխարինում է յոդին, ախտահանում, նաեւ բուժում վերքերը, քերծվածքները, կապտուկները։ Թարմ բուսահյութը եւ փոշիացրած խոտն ունեն արյունարգել հատկություն։

Գորտնուկ, կոշտուկ. Լվացեք խոտաբույսի թարմ ցողունը տերեւների հետ միասին, չորացրեք քամիչի վրա։ Աղացեք, քամեք հյութը երկտակ թանզիֆի օգնությամբ։ Լցրեք շշի մեջ այնքան, որպեսզի շշի վզիկը 2 սմ դատարկ մնա։ Դրեք հով տեղ, բայց ոչ սառնարանի մեջ, 1-2 օր անց հյութը կսկսի խմորվել։ Շիշը կանոնավոր բացեք, գազը հանեք։ Մեկ շաբաթից կարող եք օգտագործել։ Զգուշորեն քսեք վնասված մասին, հետեւեք, որ հյութը չծորա առողջ հյուսվածքների վրա` շուրջը քսեք վազելին։

chelidonium-majus-mother-tincture

– Օրը 2-3 անգամ գորտնուկի վրա կաթեցրեք կանթեղախոտի թարմ կաթնանման հյութը, պահեք 2-3 րոպե։

– Խառնեք թարմ կանթեղախոտի հյութը գլիցերինի (1։1) հետ։ Քսեք կոշտուկին։

Մաշկային հիվանդություններ

Քսուք. Խառնեք 1 թ/գ կանթեղախոտի թարմ հյութը եւ 4 ճ/գ ճահճակուղբի (նուտրիա) ճարպը։ Քսուքի պատրաստման համար հյութը (1։4) կարող եք լուծել խոզի կամ ոչխարի ճարպի, հալած յուղի, վազելինի կամ նույնիսկ մանկական քսուքի մեջ։

Լոգանք. 100 գրամ կանթեղախոտի տերեւները 2 րոպե թրմեք մեկ լիտր եռջրի մեջ։ Քամեք։ Խառնեք լոգանքի ջրին, տեւողությունը` 15-20 րոպե։

Արյունը մաքրող միջոց. Խմեք կանթեղախոտի հյութ. սկսեք մեկ կաթիլից` 30-40 մլ ջրով` օրը մեկ անգամ։ Աստիճանաբար ավելացրեք մեկական կաթիլ, երբ թիվը հասնի 30-ի, օրը մեկ կաթիլով պակասեցրեք, չափաքանակը հասցրեք մինչեւ մեկ կաթիլի։ (Խորհրդակցեք բժշկի հետ)։

Հևոց. 20 գ հումքը 10 օր թրմեք 200 մլ օղու մեջ։ Պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 20 կաթիլ ոգեթուրմ 50 մլ ջրի հետ, սնվելուց հետո։

Մազաթափություն. Մանրացրեք երկուական ճ/գ եղինջ եւ ծիծեռնախոտ, կռատուկի արմատ։ Հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ եղեսպակ եւ 1 ճ/գ ծիծեռնախոտ։ Հումքին ավելացրեք 300 մլ եռջուր, թրմեք 40 րոպե, քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Խառնեք 1 միջին սոխից ստացված հյութը, 1 ճ/գ կոնյակը, 2 ճ/գ ծիծեռնախոտի թուրմը, 100 մլ երիժնակի եփուկը (1ճ/գ հումք, 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե)։ Քամեք։ Բուժման նպատակով ներմերսեք գլխամաշկին շաբաթը 1 անգամ։ Պահեք 30 րոպե։ Կանխարգելիչ նպատակով օգտագործեք 2 ամիսը 1 անգամ։

chelidonium-majus-25874

Մազերի փայլ. Խառնեք 150 գրամ հինան 200 մլ կանթեղախոտի թուրմի հետ (1 ճ/գ մանրացրած տերեւը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում)։ Ստացված խառնուրդով ներմերսեք գլուխը։ Շարունակեք մերսել մինչեւ փրփուր առաջանալը, գլուխը լվացեք տաք ջրով։

Զգուշացում։ Կանթեղախոտով պատրաստուկները հակացուցված են հղիներին, ընկնավորության, կրծքահեղձուկի, բրոնխների ասթմայի, հիպոտոնիայի, նեւրալգիայի դեպքում։ Կանթեղախոտը խիստ թունավոր խոտաբույս է, հատկապես արմատները։ Ներքին ընդունումը պահանջում է զգուշություն, քանի որ չափաբաժինների խախտումը կարող է առաջացնել ալերգիա, դիսբակտերիոզ։ Նշաններն են` սրտխառնոց, փսխում, լուծ։ Այդ դեպքում շտապ դիմել բժշկի։

 

Տաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար