Գեւորգ Սաֆարյանն ընդգրկվել է ՇԱԳԱՄ-ի նախաձեռնած՝ Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղբանտարկյալ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը կոչ է անում կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործին:
Ինչպես հայտնում են «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչությունից, վերջինս ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի պատրաստակամությունը: Սաֆարյանն այդ նպատակով ընդգրկվել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակում եւ պայքարող երիտասարդներին կոչ է անում կամավորագրվել Արցախի կորցրած տարածքներն ազատագրելու գործին:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



