Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեռագիրն ասում է ավելին, քան խոսքերը

ԼԱՅՖ

Ձեռագրերի վերլուծությամբ զբաղվող գիտությունը կոչվում է ձեռագրաբանություն: Այն թույլ է տալիս անհատի ձեռագրով որոշել նրա խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, զգացմունքայնությունը և շատ այլ հատկանիշներ: Անձի անհատականությունը ըստ նրա ձեռագրի անսխալ որոշելու համար մեծ փորձ է անհրաժեշտ: Այնուամենայնիվ, տիրապետելով ձեռագրաբանության որոշակի նորմերին` ոչ պրոֆեսիոնալներն էլ  ձեռագրից դատողություններ անելով՝ կարող են հասկանալ, թե ում հետ գործ ունեն:

Եթե դուք չեք կարողացել ըստ արտաքինի որոշել անձի անհատականությունը, ապա խնդրեք նրան մի քանի տող գրել թղթի վրա: Ի դեպ, իսկական ձեռագրաբանները վերլուծության համար օգտագործում են 2 էջ, քանի որ առաջին էջում անձն այնքան բնական չի գրում, որքան դրան հաջորդող էջերում:

Անհատի ձեռագիրը կարող է փոխվել`  կախված իրավիճակի, տրամադրության և այլ արտաքին պայմաններից: Օրինակ, երբ մարդը շատ հուզված է, նա ավելի հաստ է գրում, քան սովորական տրամադրության ժամանակ: Եթե անձն ամեն անգամ տարբեր ձեռագրերով է գրում, դա խոսում է նրա գերզգայուն բնավորության և ստեղծագործական հակումների հետ:

Առաջին հերթին ուշադրության արժանացրեք այն փաստը, թե ինչի՞ վրա է գրված տեքստը: Եթե թղթի վրա կան կեղտաբծեր, թղթի անկյունները ծալված են, և թուղթը տետրից է պոկված, ապա այս նշանները չեն կարող լավ բան ասել տվյալ անհատի մասին: Դրանք վկայում են այն մասին, որ նա անճարակ է, թափթփված և նույնիսկ ագահ:

Լուրջ, կազմակերպված և նպատակասեր անձն ավելի շուտ կվերցնի սովորական ֆորմատի մաքուր թուղթ և կծալի ծրարի տեսքով: Եթե նա առատաձեռն է, ապա լայն լուսանցք կթողնի և կգրի խոշոր ձեռագրով` բառերի մեջ թողնելով լայն տարածություն: Սակայն նման ձեռագիրը նաև հակառակ կողմն ունի. նրա տերը կարող է լինել ոչ միայն առատաձեռն, այլև  վատնող:

Նա հիշաչար չէ, նա այնքան շռայլ հոգի ունի, որ կարող է սարեր շուռ տալ ընկերոջ համար, շատ գումար վաստակել, բայց և արագ այդ աշխատածը վատնել: Այստեղ մենք կդիտարկենք այն հիմնական նորմերը, որոնք թույլ են տալիս անձի անհատական բնավորության գծերի մասին կարծիք կազմել:

dzeragirՁեռագրի չափսը խոսում է անձի մարդամոտության մասին: Եթե ձեռագիրը խոշոր է, ապա անձը հեշտ լեզու է գտնում ցանկացած մարդու հետ և ունի բազմաթիվ ընկերներ: Իսկ մանր ձեռագիրը վկայում է այն մասին, որ նա ինքնամփոփ է և գաղտնապահ: Սուր-սուր ձեռագիրը հատուկ է եսասեր մարդկանց, իսկ կլորավունը` բարի և գթասիրտ մարդկանց: Հաստ գրելն ուժեղ կամքի և աշխատասիրության նշանն է, իսկ բարակ գրելը` թույլ կամք ունեցող մարդկանց բնութագիրը:

Բարի, ուժեղ և խելամիտ մարդկանց տառերը կլոր են, ուղիղ և հստակ գծերով, ձեռագիրը թեքված է մի փոքր աջ: Լավատեսների և կենսախինդ մարդկանց մոտ տողավերջը բարձրանում է վերև: Նման մարդիկ հեշտ են ընտելանում  տարբեր միջավայրերին  և շատ հեշտությամբ են շփվում մարդկանց հետ: Համարեք, որ Ձեր բախտը բերել է, եթե Ձեր սիրելիի մոտ նկատվում է հենց այդ երևույթը: Բայց եթե տեքստի ձեռագիրը պարզ չէ, անհավասար ձեռագիր է նկատվում` տառերը մեկ մանր են, մեկ խոշոր, իսկ ուղղվածությունն անընդհատ փոխվում է, ապա վստահ եղեք, որ այդ կենսախինդ մարդու մոտ ամեն օր խնջույքներ են լինում:

Զգուշավոր, մանրախնդիր սկեպտիկները գրում են այնպես, որ տողավերջում պարտադիր իջնում են ներքև: Իսկ եթե նման դեպքում տառերը խոշոր չեն և տողերի միջև կպած չէ, ապա նման մարդիկ ժլատ են, խնայող և նախընտրում են իրենց նկատմամբ ուշադրություն չգրավել:

Եթե շատ մանր, կոկիկ և  կարգավորված ձեռագիրը ոչ միայն գեղեցիկ է, այլև գեղագրորեն է արված, ապա նրա տերն առանձնանում է հիշաչարությամբ և նախանձով. նրանք շատ պահանջկոտ են մտերիմների նկատմամբ, անընդհատ «սղոցում» են շրջապատողներին և միշտ դժգոհ են բոլորից: Եթե նրանք սիրահարված են, ապա հաճախ ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն իրենց սիրելիին: Նրանց հետ պետք է զգույշ լինել, քանի որ նրանց վրեժխնդրությունը դրսևորվում է ամենաանկանխատեսելի ձևերով: Նման ձեռագրի տերերը ցուցաբերում են դրական հատկանիշներ այնքան ժամանակ, քանի դեռ դա նրանց շահավետ է: Բայց երբ նրանց մտադրությունները փոխվում են, ապա նրանց արարքներն էլ փոխվում են դեպի վատը:

Համառ և դիմացկուն բնավորություն ունեն այն մարդիկ, ովքեր գրում են շատ ոլորներով և հանգույցներով: Նման մարդիկ ձգտում են ոչ միայն ամուր կառչել գաղափարից, վայրից կամ գործընկերներից, այլև  փորձում են «կապել» դրանց: Զգույշ եղեք նման երկրպագուներից, երբեք հենց այնպես մի սիրատածեք նրանց հետ, քանի որ նրանք ձեզ հեշտությամբ բաց չեն թողնի:

Ակտիվ, մրցակցող և անկախության ձգտող մարդիկ գրում են սուր տառերով: Նրանք սիրառատ են, բայց տան միջավայրի համար չեն, քանի որ փորձում են որևէ մեկի հետ չկապվել: Նրանք սիրում են ազատությունը և միշտ վարվում են այնպես, ինչպես խելքներին փչում է: Եվ եթե փորձում եք նման մեկի հետ Ձեր կյանքը կապել, մի զարմացեք, որ կարճ ժամանակ անց նա թռչի միայն իրեն հայտնի ուղղությամբ, և նրա հետքը կորցնեք:

Իսկ ահա չքնաղ վարվելակերպով, դիվային գրավչությամբ, շփվող և պատրաստակամ տղամարդիկ գրում են բավականին խոշոր ձեռագրով, կեռ գծերով և պարզ արտահայտված կետադրական նշաններով: Այս կնամոլները կարողանում են կախարդել, իրենց «զոհերին» այնպիսի ցանցը նետել, որից շատ դժվար է դուրս գալը: Նրանք բավականին շնորհալի և արտիստիկ մարդիկ են: Նրանք շատ հոյակապ վերլուծություն են կատարում և միշտ իրենց մտքերը շատ հետաքրքիր ձևով են արտահայտում: Բայց ամենից շատ այս կյանքում նրանք սիրում են հենց իրենց: Ուստի կնոջից նրանք պահանջում են չափից դուրս ուշադրություն իրենց նկատմամբ և հիացմունք: Նրանց պետք է միշտ ցույց տալ մեծ հիացմունքդ և սերդ: Զգայուն մարդիկ գրում են թույլ արտահայտված տառերով: Նրանց վրա ճնշում է գործադրում  այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում:

Եթե տառերը գրված են անցյալ դարի ոճով, ապա ձեր առջև իդեալին ձգտող, երազող և ռոմանտիկ մարդ է կանգնած: Սակայն նման մարդկանց հետ դժվար է այն իրավիճակների ժամանակ, որոնց դեպքում անհրաժեշտ է շփում և համառություն: Իսկ մտերմիկ հարաբերությունների ժամանակ նրանք ամաչկոտ են և անվճռական: Նման մարդկանց զուգընկերը պետք է նախաձեռնությունն իր ձեռքի վրա վերցնի, բայց շատ նուրբ ձևով, որպեսզի ավելի շատ շփոթմունք չառաջանա դիմացինի մոտ: Հաճախ հանդիպում ենք նաև «մանկական» ձեռագրերի, և դրանց տերերն իրենց դրսևորում են հենց նման եղանակով: Ահա և նման իմացությամբ կարելի է որոշ չափով ճանաչել ձեռագրի տիրոջը:

 

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը