80-ամյա արաբը օժիտը ետ ստանալուց հետո բաժանվել է 14-ամյա կնոջից
ԼԱՅՖՍաուդյան Արաբիայից 14–ամյա աղջկան բռնի կերպով ամուսնացրել են 80–ամյա ծերունու հետ։ Այս մասին հայտնում է MIG news-ը։
Չնայած ամուսնության մասին լուրը վրդովմունք էր առաջացրել անգամ այնպիսի պահպանողական երկրում, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, «նորապսակ» Ահմեդ Ռահիմը հրաժարվում էր բաժանվել Նուրա անունով աղջկանից։
Նուրայի հայրը խաբել էր դստերը՝ հանձնարարելով գնալ Մաբրուք քաղաք և ստանալ մի կտրոն, որը, իբր, Ղուրանն անգիր ասելու մրցույթում հաղթելու մրցանակն էր։ Սակայն իրականում այդ կտրոնը ոչ այլ ինչ էր, քան օժիտ աղջկա դիմաց։
Նուրայի ընտանիքը, բացի հորից, դեմ էր այդ ամուսնությանը։
Այս հարցը մեծ արձագանք է գտել երկրում, և, ի վերջո, անանուն բարերարը Նուրայի ամուսնուն է վճարել 17 հազար ռիալ, որպեսզի վերջինս համաձայնի ամուսնալուծվել։
Okaz թերթին տված հարցազրույցում Ահմեդ Ռահիմն ասել է, որ չի դադարի կյանքի ընկերուհի փնտրել, որն իրեն կփրկի կյանքի երեկոյի միայնությունից, և այդ հարցում իրեն կօգնի վերադարձված գումարը։



