ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի երեկոյան այցով ժամանել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Սպիտակ տան առաջնորդի այցի պաշտոնական մասը կսկսվի երկուշաբթի և կշարունակվի մինչև մայիսի 25-ը: Նրան ուցեկցում է պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահի այցի ծրագրում ընդգրկված է հանդիպում Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի, իշխող Կոմունիստական կուսակցության ԿԿ Գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, վարչապետ Նգուեն ՍուանՖուկի և Ազգային ժողովի խոսնակ Նգուեն Տխի Կիմ Նգանի հետ:
Բանակցությունների թեմաների մեջ նշվում են առևտրա-տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցերը: Բացի Հանոյից՝ ԱՄՆ նախագահը կլինի նաև Հոշիմինում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



