Բեռլուսկոնիի սեքս-խրախճանքներին մասնակցել են Պուտինն ու Բլերը. իտալացի կուրտիզանուհի
ԼԱՅՖԻտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի առնաձնատներում կազմակերպված սեքս-խրախճանքներին մասնակցել են նաև Ռուստաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: Այս մասին, ինչպես գրում է իտալական մամուլը, դատախազությունում հայտարարել է կուրտիզանուհի Նադիա Մաջրին:
«Ես մի քանի անգամ մասնակցել եմ Բեռլուսկոնիի կոմից նրա առանձնատներում կազմակերպված խրախճանքներին: Այդ գիշեր խրախճանքը կազմակերպվել էր Villa Certosa առանձնատանը: Հրավիրվել էին 25 աղջիկներ, և բոլորին մարիխուանա էին հյուրասիրում: Այդ գիշեր Բեռլուսկոնիի հետ միասին զվարճանում էին նաև Վլադիմիր Պուտինն ու Թոնի Բլերը: Ես չեմ տեսել՝ Սիլվիոն մարիխուանա օգտագործում էր, թե ոչ, սակայն մյուս հյուրերն օգտվում էին դրանից: Իսկ մարիխուանան առանձնատուն էին հասցրել Բեռլուսկոնիի անձնական ինքնաթիռով»,- հայտարարել է կուրտիզանուհին:
Այժմ իտալական դատախազությունը հետաքննություն է վարում 28-ամյա Նադիայի հայտարարությունների առնչությամբ, և եթե այդ ամենն ապացուցվի, Բեռլուսկոնիին կարող են մեղադրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:



