Facebook-ի պատճառով ժանդարմը սպանել է սեփական աղջկան ու ինքնասպան եղել
ԼԱՅՖԻտալիայում երեք երեխաների հայրը սպանել է իր աղջկան և ինքնասպանություն գործել:
Իտալական մամուլի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Սուբիաչո ավանում: Իտալական ժանդարմերիայի 40-ամյա աշխատակիցը, որի անունը չի նշվում, բարկացել է իր դուստրերի վրա` Facebook սոցիալական ցանցից օգտվելու և այնտեղ իրենց լուսանկարները զետեղելու համար: Հաջորդ օրը, երբ տանը չեն եղել ժանդարմի կինն ու որդին, նա սկսել է հերթական անգամ վիճել աղջիկների հետ: Չկարողանալով զսպել իր ցասումը` ժանդարմը ծառայողական ատրճանակով կրակել է աղջիկների վրա, որոնցից մեկը (13 տարեկան) տեղում մահացել է, իսկ մյուսը (15 տարեկան)` ստացել մարմնական վնասվածքներ: Այնուհետև ժանդարմն ինքնասպանություն է գործել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



