Ավտոմեքենան ընկել է Հախումի ջրամբարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ժամը 13.12-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ «ВАЗ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տավուշի մարզի Պառավաքարի լիճը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան ընկել է Հախումի ջրամբարը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ռ. Ծ.-ը տեղափոխվել է Պառավաքարի առողջության առաջնային պահպանման կետ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի հատուկ օբյեկտների պահպանության խմբի հետ համատեղ «ВАЗ-2101» մակնիշի 34 TR 369 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից:



