Տղեքը ձիգ կանգնած են սահմանին, բայց թուրքը մնում է թուրք. գեներալ Սարոյան (ֆոտո, վիդեո)
ՎԻԴԵՈLurer.com-ը գրում է.
Ինչպես արդեն ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, այսօր Էջմիածնում հարյուրավոր մարդիկ եկել էին դիմավորելու Արցախից վերադարձած գեներալ Սեյրան Սարոյանին և կամավորական-ազատամարտիկներին , ովքեր ապրիլի 2-ից գտնվում էին Արցախում: Գեներալը լրագրողներին ասաց, որ սահմանին առյուծներ են կանգնած, իրավիճակը հանգիստ է, «բայց թուրքը մնում է թուրք»:
«Մեր տղեքը, որ պոստերում կանգնած են, Շահումյանի Հարութը ասում էր՝ գեներալ, մինչև Քելբաջարի զինվոր չլինի աղջկաս ուզողը, չեմ տա: Այ սենց տղերք են կանգնած: Սահմանին նորմալ է, տղեքը ձիգ կանգնած են, բայց թուրքը մնում է թուրք»,- նշեց գեներալը:
Վերջինս հավելեց, որ սահմանին այսօր էլ կամավորականներ կան, իրենք էլ պարզապես հերթափոխ են եկել:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:



1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



