Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա հունվար-ապրիլին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 6 տոկոսով, իսկ միայն ապրիլին ՏԱՑ-ի աճը 6,8 տոկոս է կազմել: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալները:
Ըստ ԱՎԾ տվյալների, ոլորտային տեսանկյունից ամենաբարձր աճը արձանագրել է արդյունաբերությունում` ապրիլի կտրվածքով 13.2 տոկոս, իսկ տարվա սկզբից` 10 տոկոս: Մյուս ոլորտներում աճերը ավելի համեստ են` գյուղատնտեսությունում` 5.4 տոկոս, ծառայությունների ոլորտում` 7.6 տոկոս եւ այլն:
Իսկ ահա շինարարության ոլորտում անկումը այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդեն հասել է 16.5 տոկոսի, իսկ 4 ամսվա կտրվածքով՝ 7,4 տոկոսով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



