Սուարես. «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ ժամանակին «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել, սակայն կատալոնական ակումբում հանդես գալը եղել է իր երազանքը:
-Մինչև Մունդիալ-2014-ը մտածում է, որ «Բարսելոնա» տեղափոխությունս անհնար է: Հաշվի առնելով իմ խաղաոճը՝ ինձ «Բարսելոնայում» չէի պատկերացնում, բայց այստեղ խաղալն իմ երազանքն էր: 2014-ին «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի, բայց հետո ստացա «Բարսելոնայի» առաջարկը: Կյելինիի հետ միջադեպից հետո «Բարսելոնան» ինձ շատ է աջակցել,- Սուարեսի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը Մունդիալի ավարտից հետո «Լիվերպուլից» է տեղափոխվել կատալոնական ակումբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



