Նախնական զինվորական պատրաստության օլիմպիադայի հաղթողն Արացխի թիմն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մայիսի 19-21-ը տեղի է ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորակ ան պատրաստություն» առարկայի նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:
Եզրափակիչ փուլի արդյունքներով թիմային ընդհանուր հաշվարկով օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախից ժամանած թիմը: Երկրորդ և երրորդ հորզիոնականները զբաղեցրել են Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի թիմերը:



