Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինքս եմ խզել մեր հարաբերությունները. Լիանա Զուրաբյանը՝ սիրելիից բաժանվելու և հղիության մասին

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի այսօրվա զրուցակիցն է ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը, ով պատրաստվում է մայրանալ:

Այսօր դուք գտնվում եք հղիության 6-րդ ամսում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են այսպահին Ձերզգացողություները:

Զգացողություններս անբացատրելի են: Ամեն ինչ այլ է ինձ համար: Սկսել եմ ամեն բանի այլ կերպ նայել ու ամեն բան այլ կերպ ընկալել: Սպասում եմ երեխայիս լույս աշխարհ գալուն, ինչից հետո, վստահ եմ, որ ամեն բան շատ ավելի գեղեցիկ ու հաճելի կլինի ինձ համար:

Որոշե՞լ եք, թե ինչպես պետք է անվանակոչեք Ձեր որդուն:

Բոլորս էլ գիտենք, որ երեխայի անունն իր ճակատագրի հետ մեծ կապ ունի: Այդ պատճառով շատ եմ կարևորում նրա անվան ընտրությունը: Անկեղծ ասած, երկմտում եմ մի քանի անունների միջև: Ամեն դեպքում ցանկանում եմ դրական ու գեղեցիկ անուն ընտրել որդուս համար, և որ ամենակարևորն է՝ կարճ անուն, որպեսզի նրան դիմեն իր ամբողջական անունով: Անկեղծ կլինեմ՝ նախօրոք չեմ սիրում խոսել ոչնչի մասին: Ամեն ինչ իր ժամանակին:

Լիանա, Ձեր թույլտվությամբ կցանկանամ անդրադառնալ Ձեր անձնական կյանիքին: Վերջերս ինքներդ հայտարարեցիք, որ տևական ժամանակ է, ինչ Դուք և Ձեր նախկին ամուսինը միասին չեք: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞միայնակ լինել այս վիճակում, և ի՞նչն էր կարճատև միությունից հետո Ձեր բաժանման պատճառը:

Այո, մենք այս պահին միասին չենք, սակայն նորմալ հարաբերություններ ունենք: Իրարից նեղացած չենք, ամեն ինչ նորմալ է, պարզապես այլևս միասին չենք: Ես ինքս եմ խզել մեր հարաբերությունները: Չեմ կարող հստակ ասել, թե որն էր մեր բաժանման իրական պատճառը,  միգուցե մենք տարբեր էինք, իրար համար չէինք և միգուցե սեր չկար: Ես հավատում եմ երկնային ուժին, հավատում եմ , որ ինքն իսկապես պետք է հայտնվեր իմ կյանքում և գնար: Իր առաքելությունն ինձ փոքրիկ տալն էր, ինչն ինձ համար ամենակարևորն է այսօր:

Հնարավո՞ր է, որ Ձեր ապագա երեխան հիմք հանդիսանա, որպեսզի դուք կրկին միանաք:

Ես, սովորաբար, հետ նայել չեմ սիրում: Եթե մի բանը չի ստացվում, ուրեմն պետք չէ հուսադրվել, որ երեխան իր ծնունդով որևէ բան կկարողանա փոխել: Եթե մի բանը անառողջ է, ուրեմն ոչինչ անել չարժե: Վստահ եմ՝ամեն ինչի ավարտ ունի մի լավ բանի սկիզբ: Գնում ենք առաջ՝ միայն դրական հիշողություններով:

Հետաքրքիր է, հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր կողքին լինի մեկ այլ տղամարդ:

Եթե անկեղծ լինեմ, ապա հիմա, նույնիսկ այս կարգավիճակում, շարունակում են ինձ գրել, զանգահարել ու առաջարկներ անել: Սակայն հիմա ես ինձ նվիրել եմ միայն իմ ապագա որդուն:

Լիանա, ինչպես հասկացա, հղիության 6-րդ ամսում շարունակում եք ակտիվ գործունեությամբ զբաղվել: Հետաքրքիր է՝ այս պահին դժվար չէ՞ նույն աշխատանքն իրականացնել և ունե՞ք Ձեզ համար սահմանված ժամանակ, երբ կցանկանաք թողնել գործունեությունն ու զբաղվել միայն երեխայի խնամքով:

Ես աշխատում եմ նույն տեմպով, ինչպես աշխատել եմ նախկինում: Սակայն մի բան հիմա այլ է՝ հիմա ավելի շատ սիրով եմ աշխատում, քանի որ որդիս ամեն պահ կողքիս է: Ինձ համար այս պահին ամենաչսիրելի բանն անելն անգամ հաճույք է, ամեն ինչ անելիս որդուս հետ եմ խոսում ու կիսվում: Ուր մնաց, որ զբաղվեմ իմ սիրելի գործով: Այս պահին մեծ սիրով ու ակտիվ կերպով պատրաստվում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին, գրական, երաժշտական երեկո ենք կազմակերպել, որին մասնակցելու են իմ աշակերտները ու նաև Երևանի գրեթե բոլոր մանկական խմբերը, ինչպես նաև նշելու ենք մայրիկիս 70-ամյա հոբելյանը:Այս անգամ ես յուրահատուկ եմ մոտենում մանկական ծրագրերին, քանի որ ինքս պատրաստվում եմ մայր  դառնալ: Ներկա պահին ինձ համար ավելի հաճելի է մանկական միջոցառումներ կազմակերպելը: Թեև կարճ, բայց որոշ ժամանակով պատրաստվում եմ ինձ նվիրել երեխայիս խնամքին:

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներ