Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի քանի հանդիպում դարի խիղճը համարվող մարդու հետ. Անդրեյ Սախարովի ծննդյան 95-ամյակն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովին առաջին անգամ տեսա Սպիտակում, երկրաշարժի օրերին։ Նա մի խումբ ռուս մտավորականների հետ եկել էր Արցախ։ Նրա այդ այցը՝ անկախության պայքարի ելած Արցախ երկիր, համընկավ հայոց մեծագույն աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի հետ։ Բնական է, որ Սախարովի պես մարդը չէր կարող անտարբեր մնալ հայ ժողովրդի ողբերգությանը։ Եվ նա որոշեց անպայման այցելել աղետի գոտի, մոտիկից տե սնել ամեն ինչ։

Երևանից և այլ վայրերից ժամանող ուղղաթիռները վայրէջք էին կատարում Սպիտակի՝ շարժական հոսպիտալի վերածված ստադիոնում։ Մենք՝ լրագրողներս, հաճախ էինք լինում այդ նորաստեղծ «օդանավակայանում» , հույս ունենալով հանդիպել մի ինչ-որ բարձրաստիճան այրի և նրանից ստույգ տեղեկություններ իմանալ։ Բացի այդ մենք նաև մասնակցում էինք վիրավորներին ուղղաթիռ փոխադրելու գործին։ Այն ժամանակ յուրաքանչյուր զույգ ձեռքը ոսկու գին ուներ։ Ես, որ երկրաշարժից մի քանի ժամ անց արդեն Սպիտակում էի, երեք օր մնացի աղետի գոտում և առնվազն տասը տարով «ծերացա», քանզի նույն օրերին իմ մազերին այնպիսի ճերմակ իջավ, որ տնեցիներս դժվարությամբ ճանաչեցին ինձ։

Ես և «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանը «օդանավակայանում»  էինք, երբ վայրէջք կատարեց մի ուղղաթիռ, որին ոչ ոք չէր սպասում, քանզի եղանակի խիստ վատթարացման պատճառով թռիչքները ժամանակավորապես դադարեցված էին։ Այդ ուղղաթիռից, որի օդաչուն էր Ստեփան Նիկողոսյանը, իջան մի քանի հո գի, այդ թվում` աշխարհահռչակ ֆիզիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը և նրա կինը՝ Ելենա Բոները։

Ուղղաթիռից իջնելուն պես Անդրեյ Սախարովը մոտեցավ վիրավորներին, զրուցեց նրանցից մի քանիսի հետ, քաջալերեց նրանց։ Նա նաև մի քանի բառ փոխանակեց լրագրողներիս հետ։ Մենք քաջ գիտեինք, թե ով էր այդ մարդը, որը բավականին տուժել էր իր բացախոսության, մարդու իրավունքների պաշտպանության համար։

Մեզ՝ հայերիս համար, որ ղարաբաղյան ցավին ավելացել էր Սպիտակի ողբերգությունը, Սախարովի պես մարդու այցելությունը, նրա անաչառ վերաբերմունքը, իսկական սպեղանի էր։ Մենք զգացինք, որ միայնակ չենք մեր դժբախտության պահին։ Եթե Սախարովի պես մարդիկ, ամեն ինչ թողած, գալիս-հասնում էին Հայաստան անձամբ  տեսնելու Աստծո պատժի մեր բաժինը, վստահորեն կարելի է ասել, որ մեր խորին վերքը մենք կբուժենք։ Իրոք, խորհրդային բոլոր հանրապետությունները՝ բացառությամբ մեր դրկից հարևանների, իրենց օգնության ձեռքը մեկնեցին մեզ։ Երևանի, Լենինականի օդանավակայաններում մեկը մյուսի հետևից վայրէջք էին կատարում ծանր բեռնատար ինքնաթիռներ, որոնք աղետի գոտի էին հասցնում այն, ինչ հնարավոր էր փոխադրել օդային տրանսպորտով։ Մարդիկ ամեն ինչ անում էին հայերիս վիշտը թեթևացնելու և աղետի գոտին շուտափույթ վերականգնելու համար։ Բայց, ավաղ խորհրդային երկիրը փլուզվեց և…

Հիրավի լեգենդար մարդ էր Անդրեյ Սախարովը։ 1942 թվականին, ավարտելով Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, նա 1953 թվականին արդեն գիտությունների դոկտոր էր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Այդ ժամանակ նա ընդամենը 32 տարեկան էր։ Նույն՝ 1953 թվականին Սախարովն արժանանում է առաջին կարգի Ստալինյան մրցանակի, դառնում է Սոցիալիստական աշխատանքի հերոս։ Երեք տարի անց նրան շնորհվում է Լենինյան մրցանակ, և նա արժանանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի երկրորդ ոսկե աստղի։1962 թվականին ակադեմիկոս Ան դրեյ Սախարովը դառնում է Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ Բնական է, որ այդ տարիներին միջուկային ֆիզիկայի այդ խոշորագույն մասնագետներից մեկի անունը խիստ գաղտնի էր պահվում։

Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անունը մամուլում երևաց 1975 թվականից հետո, երբ նրան շնորհվեց խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այն ժամանակ Անդրեյ Սախարովը, որն արդեն ճանաչված իրավապաշտպան էր, դարձել էր խորհրդային ղեկավարության աչքի փուշը։ Դարի խոշորագույն գիտնականներից մեկը ելել էր խորհրդային պատժիչ մեքենայի դեմ և իրեն նվիրել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դրա համար նա մեծապես տուժել էր։ 1980 թվականին նրան զրկեցին բոլոր պարգևներից և աքսորեցին Գորկի, մեկուսացրեցին աշխարհից, բայց լռեցնել չկարողացան ։ Համայն մարդկությունը նրան համարում էր դարի խիղճը։

Խորհրդային պատժիչ մեքենան, որ Սախարովից խլել էր նրա բոլոր պարգևները, ի զորու չեղավ նրան զրկել ակադեմիկոսի կոչումից։ Մեծագույն գիտնականին և մարդուն վերջին՝ մահացու հարվածը հասցնելու նպատակով շտապ գումարվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտահերթ լիագումար նիստ։ Նպատակը մեկն էր՝ Սախարովին զրկել ակադեմիկոսի կոչումից։ Դահլիճում հավաքվածների զգալի մասը պարզապես «բերման» էր ենթարկվել, ուստի և անտարբեր հետևում էր ակադեմիայի լիագումար նիստ կոչվող ֆարսին, իսկ ակադեմիկոս Սերգեյ Կապիցան, որ նստել էր բեմին մոտիկ շարքերից մեկում, անտարբերությամբ նիրհում էր։

Ժողովի վարողը՝ ակադեմիայի պրեզիդենտ Անատոլի Ալեքսանդրովը, որը կարծես նույնպես չէր հավանում այդ ներկայացումը, հանկարծ դիմելով ներկաներին, հարցրեց.

-Իսկ նման նախադեպ երբևէ եղե՞լ է։

-Այո, Հիտլերը՝ Էյնշտեյնին,-տեղից ասաց Կապիցան։

Այս ռեպլիկը որոշում է Սախարովի ՝ ակադեմիկոս մնալ-չմնալու հարցը։ Այնտեղ, Ստարայա Պլոշչադ փողոցում, որտեղ գտնվում էր ամենակարող  ԽՄԿԿ Կենտկոմը, վախեցան Կապիցայի բերած օրինակից, չուզեցան ընդօրինակել Հիտլերին։ Այդպես բոլոր կոչումներից զրկված Սախարովը մնաց ակադեմիկոս։

1986-ին Միխայիլ Գորբաչովը Սախարովին ներում շնորհեց և վերադարձրեց նրա բոլոր պարգևները։ Ինչպես ցույց տվեց կյանքը, դա զուտ պոպուլիստական քայլ էր «պերեստրոյկայի» հեղինակի կողմից։ Սախարովի նկատմամբ հալածանքը այլ բնույթ կրեց։ Ինչևէ, անկոտրուն Սախարովը նոր ուժերով լծվեց իրավապաշտպանական գործունեությանը, և 1989 թվականին ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

Ահա այդ մարդու հետ մի քանի րոպե առնչվելու երջանկություն ունեցա Սպիտակի երկրաշարժի օրերին։ Այդ պատահական հանդիպում և կարճատև զրույցը ես երկար էի հիշում։

Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովին երկրորդ անգամ հանդիպեցի Մոսկվայում, Կրեմլի համագումարների պալատում՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի բացման օրը։ Նա կանգնած էր սեղանիկներից մեկի մոտ՝ գրանցվելու համար։ Ինձ համար տարօրինակ էր, որ նա կանգնած էր հերթում շատերի կողմից չճանաչված կամ էլ անտեսված։ Բայց չէ որ այդ ժամանակ Սախարովն արդեն իսկ բավականին ճանաչված հասարակական գործիչ էր։ Ես, շարքային լրագրողս, որ այդ համագումարում ներկայացնում էի «Արմենպրես» ինֆորմացիոն գործակալությունը, ուզում էի դիմել հերթում կանգնածներին.

-Պարոնայք, չե՞ք տեսնում, թե ո՞վ է կանգնած հերթում։ Զիջեք նրան։

Բայց չհասցրեցի այդ բանն անել։ Հերթում կանգնած Սախարովին մոտեցավ վանդակավոր՝ բաց գույնի կոստյումով մի տղամարդ և առաջարկեց գրանցվել արտահերթ։ Դա, ինչպես հետագայում իմացա, Անտոլի Սոբչակն էր՝ Լենիննգրադի համալսարանի իրավագիտության ամբիոնի պրոֆեսորը։ Շարքում կանգնած պատգավորները՝ մտավորականներ, բանվորներ, ուզբեկական խալաթավոր կամ այլ կոստյումներ հագած «կերած-խմած» կոլխոզի նախագահներ, խեթ-խեթ նայեցին թե Սախարովին, թե այն մարդուն, ով փորձում էր խախտել տարիներ շարունակ խորհրդային «կենդանի» հերթում ընդունված կարգը։

Անդրեյ Դմիտրիևիչը, իհարկե, համեստորեն շնորհակալություն հայտնեց և …հեռացավ հերթից։ Ես հեռվից հետևում էի ակադեմիկոսին և զարմանում՝ մի՞թե  ոչ ոք չճանաչեց նրան։ Իսկ նա անորոշության մեջ էր, չգիտեր ինչ անել։ Հեռվում տեսնելով գրավաճառի սեղանիկը՝ նա մոտեցավ դրան, մի քանի գիրք ընտրեց և սկսեց թերթել։ Վերջապես, երբ գրանցման սեղանիկի մոտ գրեթե մարդ չկար, ակադեմիկոսը մոտեցավ հաշվառումը կատարող գեղեցիկ կնոջը (պետք է ասել, որ բոլոր  սեղանիկների մոտ կանգնած կանայք պարզապես գեղեցկուհիներ էին), նրան մեկնեց իր մանդատը։ Վերջինս անտարբեր գրանցեց նրան և ետ վերադարձրեց մանդատը, հետն էլ փաստաթղթերի մի թղթապանակ։ Ընդարձակ ճեմասրահում գրեթե ոչ ոք չկար։ Ես մոտեցա հաշվառումն անցկացնող կնոջը և հարցրի, թե ճանաչո՞ւմ էր նա արդյո՞ք հենց նոր գրանցված պատգամավորին։

-Չգիտեմ, ինչ-որ Սախարով էր,- անտարբեր ասաց Կրեմլի այդ շարքային չինովնիկը։ 

Հենց այսպես՝ ինչ-որ Սախարով։

Հնչեց երրորդ զանգը։ Սկսվում էր Խորհրդային Միության վերջին պառլամանտի անդրանիկ համագումարը։ Ես շտապեցի լրագրողներիս համար հատկացված օթյակը։

Համագումարը սկսվեց այնպես, ինչպես միշտ և բոլոր ժամանակներում՝ ընտրվեցին համագումարի բոլոր կառույցները՝ ժամանակավոր թե մշտական, ապա սկսվեցին ելույթները։

Առաջին նիստն անցավ բավականին բուռն։ Մենք՝ խորհրդային մարդիկ, սովոր չէինք նման բացախոսությանը։ Զգացվում էր գորբաչովյան «պերեստրոյկայի»ազդեցությունը։ Վրացիները խորհրդային իշխանություններին մեղադրեցին ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերի կազմակերպման մեջ, երբ զորքերը գազ օգտագործեցին խաղաղ ցուցարարների դեմ, ինչի արդյունքում զոհվեց մի քանի խաղաղ բնակիչ։ Վրաց պատգամավորներին զորակցեցին մի քանի հոգի ևս, հիմնականում այն պատգամավորները, որոնցից հետագայում ձևավորվեց պատգամավորների միջռեգիոնալ խմբակցությունը՝ Բորիս Ելցինի գլխավորությամբ։

Սակայն այն, ինչ կատարվեց Անդրեյ Սախարովի ելույթի ժամանակ, դժվար է նկարագրել։ Աշխարհահռչակ գիտնականն ու իրավապաշտպանը պարզապես ջարդուփշուր արեց խորհրդային ղեկավարներին՝ նրանց մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման, Աֆղանստանում չհայտարարված պատերազմ մղելու և, որ ամենակարևորն է՝ խորհրդային զինվորների նկատմամբ հանցավոր անտարբերության  համար։ Եվ այստեղ էր, որ սկսվեց մի այնպիսի բան, որ դժվար է նկարագրել։ Նախ, դահլիճի մի ստվար մասը սկսեց ծափահարել հենց պատգամավորի ելույթի ժամանակ՝ պահանջելով դադարեցնել ելույթը։ Սախարովը համառ որեն շարունակում էր իր մեղադրանքների տարափը։ Երբ ծափերը չօգնեցին, այդ մարդիկ սկսեցին ոտքերով դոփել։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր կազմում էին «բացարձակ խոնարհ մեծամասնությունը»։ Եվ դա կատարվում էր ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում։ Բնական է, որ այդ «մեծամասնությունը» հանձնարարություն էր ստացել «վերևներից»՝ ամեն կերպ խանգարել պատգամավոր Սախարովին։ Բայց դա նրանց չհաջողվեց։ Երկիրը ճանաչեց ակադեմիկոս Սախարովին և հասկացավ, թե իրականում ինչո՞ւ էր մարդն այդ քան զրկանքներ տեսել։

Այդ օրվանից Սախարովի վարկանիշն բավականին բարձրացավ։ Շատերը ընդմիջմանը մոտենում էին նրան, իրենց զորակցությունը հայտնում։ Նա ագամ չէր հասկանում, թե ինչու էին մարդիկ իր նկատմամբ այդքան ուշադիր։

Սախարովի այդ ելույթից հետո ամեն անգամ, երբ նա մոտենում էր խոսափողին կամ բարձրանում էր ամբիոն, դահլիճը համակ ուշադրություն դարձած լսում էր նրա յուրաքանչյուր խոսքը, թեև կային նաև այնպիսիք, ովքեր ցուցադրաբար դուրս էին գալիս դահլիճից։ Մի անգամ նա խորհրդային ղեկավարներին առաջարկեց ազգամիջյան կոնֆլիկտների լուծման իր բանաձևը։ Նա  ասաց, որ այսօր Խորհրդային Միությունում ապրում են 4-5 սորտի ժողովուրդներ. նրանք, ովքեր ապրում են միութենական հանրապետություններում, նրանք, ովքեր ապրում են Ինքնավար հանրապետություններում, նրանք, ովքեր Ինքնավար մարզերում կամ օկրուգներում և այլն։ Սախարովն առաջարկում էր փոփոխություն մտցնել ԽՍՀՄ սահմանդրության մեջ և բոլոր ազգային միավորումներին տալ  նույն կարգավիճակը, այսինքն՝ վերացնել այն ժողովուրդների կախվածությունն իրենցից ավելի բարձր աստիճանին գտնվող ազգային միավորումից։ Այն ժամանակ միութենական հանրապետությունների իշխանությունները չեն ոտնահարի իրենց հանրապետության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնական է, որ այս առաջարկությունը սվիններով դիմավորեցին առաջին սորտ ի, ասել կուզի՝ միութենական հանրապետությունների պատգամավորները, հատկապես նրանք, ովքեր նստած էին համագումարի նախագահությունում։

Կրեմլի բուֆետը մի մեծ մարզապալատ էր հիշեցնում, որտեղ միաժամանակ կարող էին ճաշել բոլոր պատգամավորները։ Մի անգամ ընդմիջման ժամին մեզ մոտեցավ Անդրեյ Սախարովը և հարցրեց, թե ո՞վ է վերջինը։ Ես և իմ գործընկերներ՝ արմենպրեսական Ջիվան Բալագյոզյանը և Մոսկվայում «Խորհրդային Հայաստան» թերթի սեփական թղթակից Ալբերտ Գասպարյանը հերթ էինք պահել մեր պատգամավորներ Լյուդմիլա Հարություանյանից և Գոհար Ենոքյանից հետո։ Հենց այդ պահին երկու կանայք ստացան  իրենց պատվերները և հեռացան հերթից։ Ես առաջարկեցի հարգարժան ակադեմիկոսին մեզանից առաջ կատարել իր պատվերը։ Նա շնորհակալություն հայտնեց և… հեռացավ։ Հեռացավ դահլիճի հեռավոր անկյունը և հերթ կանգնեց։ Ակամա հիշեցի համագումարի բացման օրը, երբ նա նույնպես հրաժարվեց արտահերթ գրանցվելուց։ Ինձ թվաց, թե նա այս անգամ մոտեցել էր մեզ, քանի որ տեսել էր հայ պատգամավորների և լրագրողների։ Չգիտեմ…

Այդ օրը մենք վերջին անգամ էինք տեսնում Անդրեյ Դմիտրիևիչ Սեխարովին։

…1989 թվականի դեկտեմբերի 15-ին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների երկրորդ համագումարի առավոտյան նիստը սկսվեց քար լռությամբ. մահացել էր Անդրեյ Դիմիտրիևիչ Սախարովը։ Քիչ անց նրա աթոռին  երևացին կարմիր մեխակներ։

-Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովին, այդ հանճարեղ գիտնականին և մեծագույն մարդուն ես վերջին անգամ տեսա նրա թաղման օրը…

Լևոն Ազրոյան, «Արմենպրես» թղթակից

 

Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Յուրաքանչյուրը, որ կհարձակվի մեզ վրա, կբախվի անտանելի հետևանքների․ Նեթանյահու Թաիլանդում փիղը ոտնակոխ է արել զբոսաշրջիկին նրա կնոջ աչքի առաջ ՊՆ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել ելքի ապրանքագրում «հետախույզի խողովակ»-ի մասին կեղծ տեղեկություններ մտցնելու համար Ադեմոլա Լուկման տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» Ամիրյան փողոցի շենքերից մեկի պատշգամբից քարերը թափվել են «Բալլի» խանութի մուտքի ծածկի վրա Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները Քանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվում են նրանց ընդունել Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանWhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել Կանխվել է ճաղավանդակի ընկնելու վտանգը Բժիշկները պացիենտի ուղիղ աղիքից 1918 թվականի հրետանային արկ են հեռացրել «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան Ստում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԿան փակ ճանապարհներ Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում Լավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանՀայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի Պուտինը պարգևատրել է հայազգի դիվանագետին Ճանապարհային իրավիճակը Հանրապետությունում 2026 թվականի մարտի 1-ին կանցկացվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա Ղահրամանյան«Արարատի» երկու թիմ Բարսելոնայում կմասնակցի միջազգային մրցաշարի Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահում. քրեական ոստիկանների բացահայտումը Նախիջևանի Սահմանադրությունից կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղումները Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Իրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համար Կամո Ցուցուլյանը հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ Այսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ»ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԱնհետ կորած 9-ամյա տղայի ընտանիքում վեց երեխա կա. նոր մանրամասներԱպարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև Johnson’s Baby մանկական շամպունի իրական վտանգները. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ