Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովը խիզախ քայլ է համարում Չիլիի խորհրդարանի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չիլիի Պատգամավորների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը մեծ գնահատանքի է արժանի: Դա խիզախ ու ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեծ գնահատանքի է արժանի Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից այս բանաձեւի ընդունումը: Խիզախ և ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ: Հատկանշական է, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարն ըմբռնում է գտնում օվկիանոսից այն կողմ: Նման դիրքորոշումը պետք է վարակիչ լինի, եւ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերվի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ: Չիլին ապացուցեց, որ իրերը կարելի է կոչել իրենց անուններով: Դա է միակ ընդունելի ուղին»,- ասաց Շարմազանովը:

Չիլիի պատգամավորների պալատը մայիսի 19-ին հատուկ բանաձևով դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է: Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որր հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը: Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը