«Կյանքի բովանդակությունը փնտրում եմ բնության մեջ». կայացավ Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը
ԼԱՅՖԿյանքի էությունը փնտրող եւ իր ընկալումները նկարչության միջոցով արտահայտող գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանը երեկ Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացրեց իր 40 կտավները՝ բաժանված «Ծաղիկ», «Արեւ», «Իրականություն» եւ «Բնապատկեր» շարքերում, որոնցից ամեն մեկը, ըստ նրա, յուրովի է արտահայտում կյանքի փիլիսոփայությունը.
«Կյանքի բովանդակությունը փնտրում եմ բնության մեջ, իսկ այդ գաղափարները վերապերպվում ու դառնում են գեղանկարչական շարքեր: Այստեղ ներկայացված շարքերի թեմաները շուրջ 15 տարի իմ ստեղծագործություններում ապրում են ու նկարներ դառնում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նազիկ Ասլանյանն ու առանձնաբար անդրադարձավ ներկայացված շարքերին.
««Արեւի» շարքի մասին խոսել եմ տարբեր ցուցահանդեսներում, այն իր գաղափարով կարծես առանձնանա իմ արվեստում, այդ շարքի գեղանկարներով ես արտահայտում եմ լույսի եւ հավերժության գաղափարը:
Շարունակությունն այստեղ:



