Կործանումից առաջ EgyptAir-ի օդանավը լցվել է ծխով. լրատվամիջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆEgyptAir ավիաուղիներին պատկանող օդանավի աղետից մի քանի րոպե առաջ օդանավի ներսում ծուխ է լցվել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Լրատվամիջոցը նշում է, որ այդ տեղեկատվության համար հիմք է հանդիսացել իր ձեռքի տակ հայտնված մոնիտորի լուսանկարը: Տվյալները ստացվել են ACARS ավիացիոն կապի համակարգի հասցեական ուղիով:
Այդուհանդերձ, ԱՄՆ պատկան ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչը այդ տեղեկատվությունը համարել է չհաստատված լուր:
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Փարիզից Կահիրե թռչող A320 օդանավը ռադարների տեսադաշտից կորել է մայիսի 19-ի վաղ առավոտյան: Օդանավում եղել են 12 երկրների ընդհանուր թվով 66 քաղաքացիներ՝ 56 ուղեւոր, անձնակազմի 10 անդամ եւ անվտանգության 3 աշխատակիցներ: Օդանավի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում:
Անհետանալուց որոշ ժամանակ առաջ օդանավը սկսել է տարօրինակ մաեւրներ իրականացնել:



