Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավստրալական «X-Factor» նախագիծը հատուկ Մաշա Մնջոյանի համար հավելյալ լսման փուլ է հայտարարել

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Մաշա Մնջոյանը շուտով կներկայանա ավստրալական «X-Factor» նախագծում, ավելին՝ հատուկ մեր երգչուհու մասնակցության համար ավստրալիական ժյուրին խախտել է կանոններն ու Մաշա Մնջոյանին լսելու համար հավելյալ լսման օր նշանակել:Life.panorama.am-ին այս տեղեկությունը հայտնել է Մաշայի հորաքույրը՝ Ռուզաննա Մնջոյանը, ով զբաղվում է երգչուհու աշխատանքներով:

Ի դեպ՝ պարզվում է, Մաշա Մնջոյանը, ով մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր, մրցույթի ավարտից հետո հայաստանյան պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան, այլ գնալով Մոսկվա՝ անմիջապես մեկնել է Սիդնեյ.

«Անցյալ տարի նոյեմբերին Մաշան շատ պատահական տեսավ, որ Ավստրալիայում հերթական անգամ անցկացվում է «X-Factor» նախագիծը ու ինձ հետ խորհրդակցելով՝ որոշեց ձայնագրվել ու իր ուժերն էլ փորձել այդ նախագծում: Հավատացնում եմ Ձեզ՝ ես էլ, Մաշան էլ վստահ էինք, որ ոչինչ դուրս չի գա, անգամ ոչ մեկին չասացինք, պարզապես փորձելու համար Մաշան ակապելլա երգեց, ես էլ նրան նկարեցի եւ ուղարկեցինք ավստրալիական «X-Factor»-ի պաշտոնական էջին: Դրանից հետո երկար ժամանակ էր անցել, անգամ մոռացել էինք այդ մասին, բայց «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցության օրերին Մաշան նամակ է ստանում, որտեղ հայտնում են, որ նա անցել է առաջին փուլը եւ իրեն սպասում են Ավստրալիայում»,- հուզված պատմեց Ռուզաննա Մնջոյանն ու ավելացրեց.

«Նրանք իրենց նամակում հայտնել են, որ Մաշայի ձայնը շատ են հավանել եւ որ ուրախ կլինեն, եթե Մաշան իր մասնակցությունն ունենա: Իհարկե, մեր ուրախությունն ու հուզմունքը մեծ էր, բայց խնդիր ունեինք: Ինչպես հայտնի է՝ Մաշան Ստոկհոլմում էր, իսկ ավստրալիական «X-Factor»-ի՝ Սիդնեյի լսումները վերջանում էին մայիսի 15-ին, որին Մաշան չէր կարողանա հասցնել ներկա գտնվել: Ճիշտ է՝ նրանք ունեին լրացուցիչ լսումներ եւս արդեն Մելբուրնում՝ մայիսի 21-ին, սակայն զավեշտալին այն էր, որ Մաշան այդ օրն էլ չվերթների պատճառով չէր հասցնում ներկա գտնվել: Սակայն նրանք այնքան են հավանել Մաշային, որ հատուկ մեր աղջկա համար հավելյալ օր նշանակեցին մայիսի 22-ին, որի ժամանակ ժյուրիի անձնակազմը կգա լսելու միայն Մաշա Մնջոյանին: Երբ կազմակերպիչները իմացել են, որ Մաշան «Հայաստանի ձայնի» հաղթողն է ճանաչվել եւ այժմ էլ որպես բեք-վոկալիստ մասնակցում է «Եվրատեսիլ-2016»-ին, շատ ոգեւորվեցին ու ավելի շահագրգիռ եղան Մաշային իրենց մոտ տեսնելու համար»:

Նշենք, որ երգչուհուն իր մեծ աջակցությունն է  ցուցաբերել տեղի հայ համայնքն ու Ավստրալիայի «Համազգային Նաիրի» կազմակերպությունը, որն իր վրա է վերցրել երգչուհու բոլոր ծախսերը.

«Քանի որ անցյալ տարի Մաշայի առաջին մենահամերգը կայացավ Ավստրալիայում, որի ժամանակ տեղի հայ համայնքն այնքան սիրեց նրան, որ շնորհեց «Հայաստանի դեսպանուհի» կոչումը, այդ իսկ պատճառով «Համազգային Նաիրի» կազմակերպությունը նախապես իմացել է «X-Factor»-ի կողմից  Մաշային արված հրավերի մասին եւ կազմակերպչական աշխատանքները վերցրել է իր վրա»,- պատմեց երգչուհու հորաքույրը:

Այս պահին Մաշա Մնջոյանը գտնվում է Սիդնեյում՝ բարեկամների տանը, իսկ վաղը կմեկնի Մելբուրն, ուր եւ տեղի կունենա ավստրալական «X-Factor» նախագծի երկրորդ լսումների փուլը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել