Շեքսպիրը՝ Երևանի մետրոյում (տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրեւանի մետրոպոլիտենն այսօր վերածվել էր իսկական թատերաբեմի: Գրողի մահվան 400-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «Երիտասարդական» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում Փոքր թատրոնի դերասանները ներկայացրեցին բեմադրություն, ինչպես նաեւ հնչեցին Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից հատվածներ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Մետրոն տարօրինակ վայր է երեւի թե ներկայացում խաղալու համար, բայց նպատակն այն է, որ մաքսիմալ մոտեցնենք Շեքսպիրին մարդկանց, մեր առօրյային, մեր սովորական կյանքի ընթացքին եւ դրանով իսկ ցույց տանք, որ Շեքսպիրն ամենաարդի հեղինակներից մեկն է մնում, թեեւ 400 տարի է անցել նրա մահվանից»:
Միջոցառումն իրականացվում է «Շեքսպիրն ապրում է» համաշխարհային նախագծի շրջանակներում՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ջանքերով:
Տեսանյութը՝ a1plus.am-ի



