Գաբի. Ռամոսի գոլը կարիերայիս ամենացավոտ հարվածն է
ՍՊՈՐՏ«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբի Ֆերնանդեսը ցավով է հիշում 2013-14թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով հաղթում էր, սակայն ավելացրած ժամանակում Սերխիո Ռամոսը դարձավ գոլի հեղինակ, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, և «Ռեալը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց:
-Երբ «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, ես հասկացա, որ շատ բարդ է լինելու հաղթել: Մեր ուժերն արդեն սպառվում էին: Հպարտանում եմ այդ խաղում իմ թիմակիցների գործողություններով, բայց մենք չկարողացանք հաղթել... Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» ավելի ուժեղ էր: Անտանելի ապրումներ էին, բայց այս ամենը ֆուտբոլի մի մասն է: Ռամոսի գոլն իսկապես կարիերայիս ամենացավոտ հարվածն է,-Գաբիի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



