Կաթնաշոռով բլիթներ
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
250 մլ կաթ
10 գրամ դրոժ
100 գրամ շաքարավազ
100 գրամ սերուցքային կարագ
2 հատ ձու
400 գրամ ալյուր
Աղ
Միջուկ՝
500 գրամ կաթնաշոռ
100 գրամ թթվասեր
100 գրամ շաքարավազ
1 թեյի գդալ վանիլային շաքար
1 հատ ձու
Պատրաստման եղանակ՝
Կաթը տաքացնել, ավելացնել դրոժը և շաքարավազը։

Ավելացնել ալյուրը և խառնել։

Դնել տաք տեղ, մինչ խմորը կբարձրանա։

Հետո խմորին ավելացնել 2 հատ ձու, կարագ, շաքարավազի մնացած մասն ու ալյուրի մնացած մասը։

Միջուկ՝
Կաթնաշոռը խառնել շաքարավազի և վանիլային շաքարի հետ։

Ավելացնել թթվասեր և խառնել։
Խմորը գնդիկների բաժանել, պատել ձվով։

Մեջտեղը անցք անել և կաթնաշոռով զանգվածը դնել մեջը։

Դնել ջեռոց 25 րոպե 180 աստիճանով։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



