Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրիահայերին տրվող աջակցության գործընթացն առաջիկայում ակտիվանալու է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը բարձր է գնահատում սիրիահայերի աջակցությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը: «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցադրույթը դիտելուց հետո լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ Հայաստանում զգալի աշխատանք է կատարվում Սիրիայի փախստականներին օգնելու համար:

«Այս միջոցառմանը ՀՀ նախագահի մասնակցությունը ցույց է տալիս, թե Հայաստանի իշխանություններն ինչ մեծ հետաքրքություն ունեն սիրիահայերի ինտեգրման հարցում: Սիրիայում տեղի ունեցածը տարբեր երկրների կանգնեցնում է մեծ մարտահրավերների առաջ: Հայաստանը ստանձնել է սիրիահայերին աջակցելու պատասխանատվություն, ես կասեի ավելի մեծ պատասխանատվություն, քան շատ եվրոպական երկրներ: Ինձ համար տպավորիչ է այն փաստը, որ հաջողվել է 20 հազար փախստական ընդունել Հայաստանում, դա համատեղ ջանքերի արդյունք է»,-ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ փախստականները շատ անգամ որպես բեռ են ընկալվում, բայց Գերմանիայում կա այն մոտեցումը, որ փախստականները մեծ ներուժ կարող են լինել տվյալ երկրի համար: Հատկապես սիրիահայ համայնքը, որն արհեստագործական մեծ ավանդույթների է տիրապետում: Ըստ նրա, օգտագործելով այդ ներուժը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Սիրիայից ժամանողներն այս երկրում տնտեսական ապագա տեսնեն:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, սիրիահայերին աջակցելու հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Ես հատուկ չեմ նշում փախստական անունը, որպեսզի իրենք ընկալվեն ոչ թե փախստական, այլ Հայաստանի լիիրավ քաղաքացի: Դա Հայաստանի ժողովրդի, քաղաքական իշխանությունների ցանկությունն է: ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում սիրիահայերի ինտեգրման համար: Ձևավորված է աշխատանքային խումբ, որը կիրականացվի սիրիահայերի կարիքների գնահատում, կթիրախավորի կոնկրետ նպատակներ և կառաջարկի կոնկրետ աջակցման միջոցառումներ»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:  

Փոխնախարարը նշեց, որ հարկային օրենսդրությունն իրենց համար նոր է, դեռ օրենսդրական դրույթներին ծանոթանալու խնդիր ունեն: Նա վստահեցրեց, որ սիրաիահայերին տրվող աջակցության գործընթացն առաջիկայում ակտիվանալու է: Մշակվելու և սիրիահայ գործարարներին տրամադրվելու են հուշաթերթիկներ, որոնցում կներկայացվեն, թե ինչպիսի հարկատեսակներ են գործում, ինչպես է պետք դրանք վճարել, ինչ արտոնութուններ կան, ինչպես կարող են դրանցից օգտվել: Դրանից բացի, լինելու են կոնկրետ աջակցության ծրագրեր:

Դեսպանն էլ ավելացրեց, որ Գերմանիան լավ փորձ ունի ՓՄՁ-ին տրվող հնարավորությունները բարելավելու տեսանկյունից:

Մայիսի 19-22-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության նախաձեռնությամբ իրականացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը, որի շրջանակում անցկացվում է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը: Սիրիահայ 60-ից ավելի գործարարներն առանձին տաղավարներով ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառումը սիրիահայերին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր, համապատասխանեցնել և հզորացնել իրենց կարողությունները: Այն ուղղված է ձեռնարկատիրության և զբաղվածության խթանմանը` տնտեսական հնարավորությունների բացահայտմանը, նոր կապերի հաստատմանը: 

 

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը