Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ռազմապես հզոր լինելուն այլընտրանք չունենք

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ ապրիլ ամսին «պարզվեց», որ մենք մենակ ենք, այսինքն սրա-նրա վրա հույս դնելու` մեզ բավարարող հիմքեր չունենք (դա մեր իսկ զարգացման ու փոխակերպման համար կարծում եմ շատ օգտակար է), և կարծես ռեգիոնում էլ ոչինչ չի փոխվել մեր նկատմամբ հարևան երկրների վերաբերմունքի մասով, ուստի երկրի ռազմական անվտանգության ապահովման հարցում մենք պետք է լինենք առավել ազնիվ, կազմակերպված, խստապահանջ, օբյեկտիվ ու հնարամիտ: Քանի որ կարծես ուրիշ տարբերակ այլևս չունենք:

Չկոմպլեքսավորվելով այն հանգամանքից, որ հարևան երկրների ռեսուրսներն ու ներուժը գերազանցում են ՀՀ/ԼՂՀ-ինը, մենք մեր աշխարհագրության, մեր առջև դրված խնդիրների, առկա տնտեսական ու մարդկային ռեսուրսների, մեր հասարակությանը ու ազգին բնորոշ խառնվածքին, գոյատևման մոտիվացիայի զորու կարող ենք բավական արդյունավետ լուծել մի շարք ռազմավարական ու մարտավարական նշանակության խնդիրներ: Այս պարագայում ամենից կարևոր իրողությունն այն է, որ պետության հզորության չափման հիմնական սցենար պետք է դիտվի լայնածավալ պատերազմի վիճակը ու այս հիմքով էլ գնահատվի մեր հզորության ու կենսունակության չափը: Մի կարևոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել. քանի որ մեր զինված ուժերի թվակազմի մասով հարևանների հետ ունենք անհամարժեքություն, ուստի որպես բոլոր քայլերի մշակման ու իրականացման կայուն ազդող գործոն պետք է դիտել այն, որ մենք, ամեն պարագայում, անձնակազմի մասով պետք է ունենանք նվազագույն կորուստներ:

Փորձեմ մի քանի դիտարկումներ (լրամշակման ենթակա առաջարկներ) կատարել ռազմական, ռազմաքաղաքական, կրթական անվտանգության օպերատիվ կտրվածքում, որոնք, կարող են դրական անդրադարձ ունենալ ինչպես զինված ուժերի մարտունակության բարձրացման, այնպես էլ ՀՀ ռազմական անվտանգության ապահովման տեսանկյունից.

- Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ սահմանային սրացումների, դիվերսիաների ու հնարավոր հարձակման դեպքում մենք դիմակայելու ենք երբեմն մեզնից առավել լավ պատրաստված, ֆիզիկապես ուժեղ ու առավել փորձառու հակառակորդի (հատուկ նշանակության զորքեր և այլն): Ուստի զինված ուժերում որակական նոր մակարդակի կարելի է բարձրացնել ժամկետային զինծառայողների, սպաների ու պայմանագրայինների ֆիզիկական պատրաստվածության վիճակը, մեթոդները: Ավելին՝ ֆիզիկական պարտադիր պատրաստվածության մեջ կարելի է ներառել նաև արևելյան մարտարվեստների, հատուկ նշանակության ստորաբաժանումների մշակված մերձամարտի հմտությունների դասավանդման ինստիտուտ:

- Հաշվի առնելով, որ մեր հակառակորդ երկրները հիմնականում թուրքախոս են, զինված ուժերի ստորաբաժանումներում նրանց կրթական բաղադրիչ կարելի է ներդնել ադրբեջաներենի ու թուրքերենի լեզվական հմտությունների դասընթացներ:

- Ենթադրելի է, որ պարտադիր զինծառայությունը, որ ՀՀ/ԼՂՀ-ում տևում է 2 տարի, իր առջև խնդիր ունի պարտադիր ժամկետային զինծառայողից զինվոր «ստանալ»: Ուստի ծառայողական կենցաղում կարգապահության որոշ բաղադրիչներից զատ շեշտադրումն էլ ավելի մեծ չափով կարելի է դնել նրա վրա, որ ժամկետային զինծառայողը տիրապետի ամենատարբեր զինատեսակների և դիվերսիոն գործի հետ կապված տարբեր հմտությունների:

- Հատուկ նշանակության զորքերի ու նրանց դիվերսիոն ենթաստորաբաժանումների մարտիկները սահմանային ծառայության պայմաններում ՊԵՏՔ է ՇԱՏ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ստանան, և ունենան ամենաբարձր սոցիալական երաշխիքներ իրենց ընտանքիների համար:

- Կարելի է ՀՀ-ում հիմնել դիվերսիոն հետախուզական դպրոց, որտեղ կդասվանդեն ոչ միայն տեղական, այլ նաև մեր գործընկեր երկրների պրակտիկ մասնագետներ:

- ՀՀ բոլոր բուհերում կարելի է պարտադիր դարձնել ռազմագիտության առարկան. անցկացնել նմանօրինակ պարտադիր վերապատրաստման դասընթացներ նաև ու հատկապես դասախոսական կազմի համար:

- «Վերականգնել» քաղաքացիական պաշտպանության համակարգը և տարեկան կտրվածքով մի քանի անգամ համահանրապետական միջոցառումներ անցկացնել հնարավոր պատերազմի պարագայում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու դրան՝ բնակչության մասնակցության մասով:

- Հաշվի առնելով, որ Հայաստանը գերուրբանիզացված երկիր է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես բնակվում է Երևանում, ապա հաշվի առնելով Երևանի մոտ լինելը, ինչպես Թուրքիայի, այնպես է Նախիջևանի սահմանին, և հնարավոր պատերազմի դեպքում դրանից բխող վտանգներն ու ռիսկերը, կարելի է մտածել այդ գերկենտրոնացման փոփոխման ուղղությամբ՝ երբեմն ոչ այդքան հանրահաճո որոշումներ կայացնելու մասին:

Իհարկե վերոնշյալը, այն ամենը չի ինչ կարելի էր նշել: Վստահ եմ տարբեր ու հատկապես ռազմական ոլորտի որոշ մասնագետներ մի 10-20 կետ էլ կկարողանան ավելացնել: Սակայն դրականն այն է նաև, որ այսօր արդեն, իհարկե ոչ հրապարակման ենթական ֆորմատոում, սակայն կոնկրետ ու որոշակի հստակ քայլեր ձեռնարկվում են առկա խնդիրների լուծման մասով: Տեսնենք ինչ կստացվի: Չլինելով ռազմական ոլորտի մասնագետ, կարծում եմ ներկայացված առաջարկների մի մասը գոնե պատշաճ լրամշակման պարագայում կարող են օգտակար լինել իրավիճակում ինչ-որ խնդիրներ լուծելու առումով:

Այևս վաղուց անցել է զուտ քննադատության ժամանակը, ուստի անկախ ամենատարբեր հանգամանքներից պետք է ներգրավվել կառուցողական կտրվածքով, քանի որ կարծես այլևս այլ տարբերակ չունենք:

Սևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին