Բաքու-Մոսկվա չվերթը ռումբի կասկածանքով հետաձգվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 10:40-ին ծրագրված Բաքու-Մոսկվա չվերթի հետաձգումը կապված է Airbus-320ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին ուղեւորներից մեկի կողմից արված հայտարարությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավականի ոստիկանությունը:
Նշվում է, որ Մոլդովայի քաղաքացի Անժելա Գիրվիկն այդ մասին հայտնել է այլ ուղեւորներին եւ ինքնաթիռի անձնակազմին:
Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ինքնաթիռի բեռնամասում ստուգումներ է սկսել: Զննության գործընթացին ներգրավվել են նաեւ հատուկ վարժեցված շներ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



