Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանանց ամենահայտնի բարդույթները

ԼԱՅՖ

Անլիարժեքության բարդույթ

Կանանց բարդույթների թվին կարելի է դասել չափազանց մեծ եւ, ընդհակառակը, չափազանց փոքր կուրծքը, գոտկատեղի եւ հենց պարանոցից սկսվող ոտքերի բացակայությունը, միաժամանակ այդ ոտքերի ծռությունը, մեծ ականջները, սխալ քթերը, «ջարդուփշուր» եղած թաթերը եւ այլն: Առավոտյան հազիվ հայտնվելով հայելու դիմաց` կինն արդեն փնտրում է այդ թերությունները` ապրումներ ունենալով, ցատկելով կշեռքի վրա, ամուսնուն պատին դեմ տալով ավանդական հարցերով. «Ես չափազանց գեր չե՞մ», «Քեզ չի՞ թվում, որ քիթս կարտոֆիլի է նման», «Ոտքերս իրո՞ք գեղեցիկ են»: Ցածր ինքնագնահատականը դեպրեսիայի պատճառ է դառնում, հաճույքներից հրաժարվելու, թանկարժեք, անիմաստ վիրահատությունների եւ նոր բարդույթների ի հայտ գալու: Որպես կանոն, կինն է մեղավոր այդ բարդույթների համար: Նա ինքն է իր համար դժվարություններ հորինում, որ հետո հերոսաբար հաղթահարի դրանք: Չնայած հաճախ պատահում է, որ բարդույթների մեղավորներ են դառնում չափից ավելի «ազնիվ» կամ էլ ուղղակի անտաշ զուգընկերները:

Գիրության բարդույթ «Ես գեր եմ»

Այս ֆրազը, հեծկլտոցի եւ որպես սփոփանք կլանվող թխվածքի խռթխռթոցի միջից կարելի է լսել ցանկացած տարիքի կնոջից: Իսկ այսօր տասնհինգ տարեկան աղջիկները սարսափով մի երկու ավելորդ սանտիմետր հայտնաբերելով ազդրերին, նետվում են դեպի էկրանը` արագ նիհարելու լավագույն սննդակարգը փնտրելու: Էլ ի՞նչ ասես հասուն տիկնանց մասին, որոնց համար նորաձեւության ամսագրերի կազմերը սթրեսի ամենահզոր աղբյուրն են: Ավելորդ քաշի առաջացրած դեպրեսիան իր հերթին հանում են ավանդական մեթոդով` քաղցրեղենով եւ այլ համեղ ուտեստներով: Արդյունքում փակ շրջան է ստացվում: Բայց խիստ սննդակարգի անցնելուց եւ խուճապի մատնվելուց առաջ, արժե բժշկի դիմել (օրինակ` էնդոկրինոլոգի): Լիովին հնարավոր է, որ ավելորդ կգ-ները օրգանիզմում որեւէ խախտման հետեւանք են:

Հետծննդաբերական բարդույթ

Սա բարդույթների իսկական «գանձարան» է. կախված փոր, կրծքի, փորի եւ ազդրերի վրա ձգված հատվածներ, հոգնած դեմք եւ, ի թիվս այլ բաների, նաեւ լիբիդոն է կորրել, ինչը չնայած ժամանակավոր երեւույթ է, բայց ընդհանուր սթրեսի ֆոնին անշրջելի է թվում: Դրանով անցնում է ցանկացած մայրիկ եւ այստեղ միակ խորհուրդն է` սպասել, մինչեւ անցնի այդ ժամանակահատվածը, համբերություն ունենալ եւ սեփական մարմինը լքվածության չդատապարտել: Օրական թեկուզ տասնհինգ րոպե գտնելը սեփական մարմինը նորմալ ֆիզիկական վիճակում պահպանելու համար խնդիր չէ: Այդ ամենը ցանկությունից է կախված: Կանոնավոր մարմնամարզության, ճիշտ սննդի եւ ինքն իր նկատմամբ հավատի օգնությամբ կարելի է վերականգնել կրծքի ձեւը եւ ձգել փորը: Լիբիդոն ոչ մի տեղ չի կորի, կվերադառնա: Ինչ վերաբերում է ձգումներին, ժամանակի հետ դրանք պակաս նկատելի կդառնան:

«Ես ծեր եմ»

Տվյալ բարդույթը «ծածկում է» կանանց կյանքի տարբեր ժամանակահատվածներում, կախված հանգամանքներից: Ոմանց` արդեն 20-ից հետո, ուրիշներին` 30-40-ից: Այն ի՞նչ է ներկայացնում իրենից: Եթե երեք բառով արտահայտենք. «Իմ գնացքը գնացել է»: Այսինքն կյանքում նրան այլեւս ոչինչ չի սպասում, ամեն լավն անցյալում է: Երեկույթին պարելը կարգավիճակին համապատասխան չէ, նորաոճ հագնվելը` տարիքին, ամբողջ հոգով ծիծաղելու, ուրախանալու, հիմարություններ անելու համար եւս ուշ է ու ընդհանրապես անհեթեթություն է: Իրականում տարիքն ընդամենը հոգու վիճակ է: Ապրեք ոչ թե երեկով, այլ այսօրով: Երազեք, ծիծաղեք, հիմարություններ արեք, եղեք այն, ինչ կաք եւ մի վախեցեք հիմար երեւալ: Կյանքը մեկն է, ոչ ոք ձեզ ուրիշ կյանք չի տա: 

Ցելյուլիտի բարդույթ

Որքան էլ գեղեցիկ մեզ համար երգեն տղամարդիկ այն մասին, թե իրենց համար կնոջ ինտելեկտը եւ ներքին աշխարհը ավելի կարեւոր են, մենք մեզ համառորեն հավատացնում ենք, որ ցելյուլիտը ջնջում է մեր բոլոր արժանիքները: Իրականում նարնջի կեղեւի առաջացման հստակ բացատրություններ առայժմ չի տվել որեւէ գիտնական: Չնայած վարկածները շատ են` էստրոգենի ավելցուկից մինչեւ կաթով սուրճի չարաշահում: Ինչ էլ լինի, ցելյուլիտը մնում է կանացի գլխավոր բարդույթներից մեկը եւ եկամտի անսպառ աղբյուր գեղեցկության յուրաքանչյուր սրահի համար:


Աղբյուրը` Creu

NEWS.am STYLE

 

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին