Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չավուշօղլուն սպառնացել է Բելգիային Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի ընդունման հարցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության մասին Բելգիայի խորհրդարանում նոր բանաձևի ընդունման պարագայում Թուրքիան սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» պարտվականը, այս մասին թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա տեղեկացրել է, որ վերջերս Փարիզում հանդիպել է Բելգիայի իր գործընկերոջ' Դիդիեր Ռեյնդերսի հետ, ում ներկայացրել է նմանօրինակ բանաձևերի ընդունման ժամանակ թուրքական կողմից իր երկրի դեսպանին հետ կանչելու «ավանդույթը»: «Մենք աշխատում ենք պատժամիջոցների մշակման շուրջ: Այս մասին ես Ռեյնդերսին շատ բացահայտ ասել եմ»,- հայտնել է Չավուշօղլուն:

Նա անդրադարձել է նաև Բելգիայի կուսակցություններից մեկից ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի հեռացման փաստին, ով հրաժարվել էր ստորագրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մասին փաստաթղթի տակ: «Հուսով եմ՝ կհաղթի խելամտությունը, և մենք ստիպված չենք լինի նմանօրինակ որոշումներ ընդունել, սակայն մտածում ենք վատագույն սցենարի մասին»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:

Բելգիայի խորհրդարանում «Ֆլամանդյան նոր դաշինք» կուսակցության նախաձեռնությամբ պատրաստվում է նոր բանաձև, որը կոչ է անելու կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նշվում է, որ բանաձևի քննարկումները տեղի կունենան 2015 տարվա վերջին:

Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 1998 թվականին Սենատի կողմից ընդունված համապատասխան բանաձևի միջոցով:

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա Սողոմոնյան