Հրապարակվել Է շոփինգի համար ամենագրավիչ քաղաքների վարկանիշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆJLL խորհրդատվական ընկերությունը կազմել Է այն քաղաքների վարկանիշը, որոնք ամենագրավիչն են շոփինգի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New Retail-ին: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Լոնդոնը, որտեղ կենտրոնացված են մեծ թվով միջազգային ընկերություններ, այդ թվում՝ հաճախորդներին լյուքս ապրանքներ առաջարկողներ :
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատարն Է դարձել Հոնկոնգը: Վարկանիշը կազմողների տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանն ապահովում Է վաճառքների ընդհանուր ծավալի երրորդ մասը: Առաջատարների եռյակը եզրափակում Է Փարիզը, չնայած ռեթեյլերների համար սահմանված ամենաբարձր վարձավճարին: Թոփ 10-ում տեղ են գտել Դուբայը, Նյու Յորքը, Սինգապուրը, Պեկինը, Շանհայը, Էլ Քուվեյթը եւ Տոկիոն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



